FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  59

Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու դիմումին ներկայացվող պահանջները.
1. Գործողության, գործարքի կամ իրավական ակտի (բացառությամբ նորմատիվ իրավական ակտի)՝ տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմումում նշվում են՝
    1) Հանձնաժողովի անվանումը,
    2) դիմող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հաշվառման հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ լրիվ անվանումը, պետական գրանցման կամ հաշվառման համարը, գտնվելու վայրի հասցեն, նրա անունից դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ծանուցման հասցեն (եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից),
    3) եզրակացությամբ պարզաբանման ենթակա հարցի մանրամասն նկարագրությունը՝ նշելով տնտեսավարող սուբյեկտների տվյալները, նրանց միջև կապը կամ հնարավոր կապը, ապրանքային շուկայում մրցակցային իրավիճակի վերաբերյալ դիմումատուի ունեցած տվյալները, ինչպես նաև եզրակացության համար էական նշանակություն ունեցող այլ տեղեկություններ,
    4) եզրակացությամբ պարզաբանման ենթակա հարցերը և դիմումատուի դիրքորոշումն այդ հարցերի վերաբերյալ,
    5) դիմումը ներկայացնելու տարին, ամիսը և ամսաթիվը,
    6) դիմումին կցվող նյութերի ցանկը,
    7) դիմում ներկայացրած անձի ստորագրությունը.
2. Առկայության դեպքում դիմումին կցվում են պայմանագրերի, համաձայնագրերի, ակտերի կամ այլ փաստաթղթերի նախագծերը։ Եթե դիմումը ներկայացվում է ներկայացուցչի միջոցով, ապա պետք է ներկայացվի լիազորությունները հավաստող փաստաթուղթ.
3. Եզրակացություն ստանալու վերաբերյալ դիմումը կարող է ներկայացվել Հանձնաժողովի սահմանած ձևով.
4. Ներկայացված դիմումը սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում: Գրությամբ նշվում են դիմումում թույլ տրված բոլոր առերևույթ սխալները: