Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 Մասնագիտական կրթության կազմակերպումը և աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը. 1. Մասնագիտական կրթության համապատասխան մակարդակի որակավորման կամ միկրոորակավորման (որոշակի ձեռք բերված ուսումնառության արդյունքների) կրթական ծրագիրը կարող է իրականացվել քոլեջում, մասնագիտական կրթության մակարդակների որակավորումներով կրթական ծրագիր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատության ստորաբաժանումում, քրեակատարողական հիմնարկում, այլ կազմակերպությունում՝ լիցենզիայի առկայության դեպքում. 2. Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրերի կազմակերպման կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի հիման վրա. 3. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողների ուսումնառությունը կազմակերպվում է նրանց կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման, դրան համապատասխան մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների սահմանման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ անհատական ուսուցման պլանի հիման վրա. 4. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող ուսանողի (նրա օրինական ներկայացուցչի) պահանջով կամ համաձայնությամբ հանրակրթական ուսումնական հաստատությունը ՄՈՒՀ-ին է տրամադրում անձի գնահատված կարիքին համապատասխան հավաքված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների մասին տեղեկատվությունը. 5. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման, կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման վրա տարածվում են «Հանրակրթության մասին» օրենքի դրույթները այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են մասնագիտական կրթության նկատմամբ. 6. Մասնագիտական կրթությունը կազմակերպվում է համապատասխան ՄՈՒՀ-ի և տվյալ որակավորումների ոլորտի սոցիալական գործընկերների հետ համատեղ մշակած ու ՄՈՒՀ-ի հաստատած ուսումնառության մոդուլների և ուսումնական պլանների ժամանակացույցին համապատասխան։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 7. Եթե համապատասխան մակարդակի որակավորման կրթական ծրագրով ուսումնառությունը կազմակերպվում է հիմնական կրթության հիմքով, ապա տվյալ ծրագրում ընդգրկվում է միջնակարգ կրթության երրորդ մակարդակի առնվազն պետական բաղադրիչն ապահովող ծրագիրը (արդյունքները)՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան, որը սահմանվում է ուսումնական պլանով և դրա իրականացման ժամանակացույցով. 8. ՄԿՈՒ կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորման մոդուլային ծրագրով սահմանված գիտելիքների ու կարողունակությունների զարգացման, դրանք գործնականում կիրառելու հմտությունները կատարելագործելու նպատակով ՄՈՒՀ-ը սոցիալական գործընկերների համագործակցությամբ և մասնակցությամբ իրականացնում է գործնական աշխատանքային ուսուցում՝ սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ձևերով։ Սույն հոդվածի 9-րդ մասով սահմանված ձևերը կարող են կիրառվել լրացուցիչ կրթական ծրագրերի համար. 9. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառությունը կազմակերպվում է հետևյալ ձևերով. 1) դուալ ուսումնառություն՝ կրթական ծրագրի մակարդակում ըստ որակավորման առանձնահատկության ուսումնառության կազմակերպման ձև, որն իրականացվում է միաժամանակ ՄՈՒՀ-ում և գործատուի մոտ (այդ թվում՝ ուսումնագործնական կենտրոններում) կամ իրական աշխատավայրին համապատասխանեցված աշխատանքային միջավայրում ուսումնառության համադրմամբ՝ ապահովելով որակավորմանն ու զբաղմունքին համապատասխան աշխատանքային կարողունակությունների ձեռքբերումը. 2) պրակտիկա՝ աշխատանքի վայրում ուսումնառության փուլ, որը լրացնում է հիմնական կրթական ծրագրի ճանաչողական և գործնական բաղադրիչը, և որի ընթացքում ուսանողն առավելապես դիտարկում է աշխատանքային գործընթացը, կատարում որոշակի աշխատանքներ՝ ըստ սահմանված ժամանակացույցի. 3) աշխատանքի ընթացքում ուսումնառություն՝ կազմակերպվում է ընթացիկ աշխատանքային միջավայրում: Այն իրականացվում է առավելապես դրսեկության ձևով կրթության կազմակերպման միջոցով և ապահովում է աշխատանքային իրավահարաբերության մեջ գտնվող անձի միաժամանակյա կրթությունը և որակավորումը աշխատանքային գործունեության ընթացքում։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 10. Դուալ ուսումնառության կազմակերպման պարագայում աշխատանքային միջավայրում ուսումնառությունը կազմում է կրթական ծրագրի գերակշռող մասը, որի վերջնարդյունքներն ստուգվում են գործնական միջավայրում՝ գործատուների ներգրավմամբ. 11. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության՝ սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված ձևերով գործնական աշխատանքային ուսուցումը կազմակերպվում է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի հիման վրա։ Սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում, եթե առկա է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի և ուսանողի ընթացիկ աշխատանքային գործառույթների միջև ծրագրային տարբերություն, ապա գործնական աշխատանքային ուսուցման ծրագրով լրացվում է միայն այդ տարբերությունը. 12. Սույն հոդվածի 9-րդ մասով նախատեսված ձևերով ուսումնառությունը կազմակերպվում է ՄՈՒՀ-ի և գործատուի միջև կնքված՝ աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության շրջանակը սահմանող պայմանագրի հիման վրա. 13. Սույն հոդվածի 9-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով ուսումնառության կազմակերպման դեպքում գործատուի և ուսանողի (աշկերտի) միջև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով կնքվում է աշխատանքային պայմանագիր (աշկերտության պայմանագիր), որով սահմանվում են նաև՝ 1) կրթական ծրագրի համապատասխան մակարդակի որակավորումը և գործնական աշխատանքային ուսուցման նպատակը. 2) գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպման վայրը. 3) կողմերի իրավունքներն ու պարտականությունները. 4) աշխատանքի ծավալը, աշխատանքն սկսելու և ավարտելու ժամկետները և տևողությունը. 5) անվտանգության ապահովման և առողջության պահպանման հարցերը։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 14. Եթե կրթական ծրագրի որակավորման համապատասխան բնագավառում աշխատանքը օրենսդրությամբ սահմանված է որպես ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար կամ մինչև 18 տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող, ապա մինչև 18 տարեկան աշկերտը կարող է ներգրավվել գործնական աշխատանքային ուսուցման մեջ, եթե ապահովված են անչափահասի առողջության, անվտանգության և բարոյականության պահպանման համապատասխան պայմաններ և անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև գործատուն նախապես տրամադրել է հնարավոր ռիսկերի, անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ տեղեկություններ, անցկացրել է ուսուցում և հրահանգավորում։ Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։ Սույն մասով նախատեսված ոլորտներում մինչև գործնական աշխատանքային ուսուցման կազմակերպումը ուսանողն ուսումնական հաստատության միջոցների հաշվին անցնում է բժշկական զննություն, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով. 15. Դուալ ձևով ուսումնառող աշկերտին գործատուն (այդ թվում՝ ՄՈՒՀ-ի, եթե գործատուն ՄՈՒՀ-ն է) տալիս է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան վարձատրություն, իսկ այդ ժամանակահատվածը համարվում է մասնագիտական փորձառություն և հաշվարկվում աշխատանքային ստաժում: Դուալ ուսումնառության ընթացքում աշխատանքային հարաբերությունների վրա տարածվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի դրույթները. 16. ՄՈՒՀ-ը կրում է մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող ուսանողի՝ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից ապահովագրության պարտավորություն, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 15 17. Մասնագիտական կրթական ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող ուսանողի օրապահիկը, տեղափոխման և կեցության հետ կապված ծախսերը հատուցում է ՄՈՒՀ-ը, եթե այլ բան նախատեսված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով։ Հատուցման ենթակա ծախսերը և չափը սահմանում է Կառավարությունը. 18. Մասնագիտական կրթության համակարգում գնահատված կարիքների հիման վրա պետության առաջնահերթ համարվող որակավորումների համար պետական բյուջեից Կառավարության սահմանած կարգով և չափով տրամադրվում է աշկերտի՝ սույն հոդվածի 15-րդ մասով նախատեսված աշխատավարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում՝ ուսանողի մասնագիտական կատարելագործմանը համապատասխան աստիճանական նվազման սկզբունքով՝ սույն օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի շրջանակում. 19. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն կազմակերպելու նպատակով ՄՈՒՀ-ը, իր կողմից իրականացվող կրթական ծրագրերի որակավորումներին և զբաղմունքին համապատասխան, կարող է միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ մասնակից՝ սույն օրենքի 37-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով սահմանված դեպքերում և կարգով. 20. Սույն հոդվածով նախատեսված մասնագիտական կրթության կազմակերպման ձևերի կիրառությունից անկախ՝ մասնագիտական կրթական ծրագիրը պետք է ապահովի սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-10-րդ մասերով սահմանված պահանջներին համապատասխանությունը. 21. Ուսումնառության ընթացքում ՄՈՒՀ-ը կարող է փոխել աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կազմակերպման ձևը՝ լիազոր մարմնի սահմանած կարգով։ |