FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական կառավարման մարմնի, մարզպետների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները.
1. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում պետական քաղաքականությունն իրականացնում է լիազոր մարմինը, որի իրավասություններն են՝
    1) բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակումը.
    2) «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգի վարումը.
    3) բազմաբնակարան շենքի կառավարման մարմինների համար խորհրդատվական նյութերի՝ մեթոդական ցուցումների, ուղեցույցների, տիպային ձևաթղթերի մշակումը և հաստատումը.
    4) օրենքով սահմանված այլ լիազորություններ.
2. Բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառում տվյալ մարզի կտրվածքով մարզպետի իրավասություններն են՝
    1) օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում բազմաբնակարան շենքի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը լիազոր մարմնի քննարկմանը.
    2) բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի մշտադիտարկումը և դրանց ընթացքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին.
    3) Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին՝ վերջինիս հարցման հիման վրա.
3. Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում տեղական ինքնակառավարման մարմինների իրավասություններն են՝
    1) տվյալ համայնքի կտրվածքով՝ համայնքի ղեկավարի՝
    ա. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալների մուտքագրումը,
    բ. բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մարզպետին,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

գ. սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը,
    դ. սույն կետի «գ» ենթակետում նշված՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման դեպքում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում իր անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքումը,
    ե. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին՝ վերջինիս հարցման հիման վրա,
    զ. «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ.
    2) Երևան քաղաքի կտրվածքով՝ Երևանի քաղաքապետի՝
    ա. «Քաղաքաշինության մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ստեղծված՝ բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ համայնքի կողմից կառավարվող բազմաբնակարան շենքերի վերաբերյալ տվյալների մուտքագրումը,
    բ. բազմաբնակարան շենքի կառավարման և պահպանման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած պետական ծրագրերի շրջանակներում նախատեսված աշխատանքների իրականացումը և դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին,
    գ. սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ընդհանուր բաժնային սեփականության կառավարումը,
    դ. սույն կետի «գ» ենթակետում նշված՝ ընդհանուր բաժնային սեփականության կառավարման դեպքում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում իր անունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով գործարքների կնքումը,
    ե. Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը լիազոր մարմնին՝ վերջինիս հարցման հիման վրա,
    զ. օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացումը՝ լիազոր մարմնի քննարկմանը,
    է. «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված այլ լիազորություններ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  21

3) համայնքի ավագանու կողմից՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված լիազորությունները: