Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 14 Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ կարգապահական տույժի ենթարկելու առանձնահատկությունները. 1. Կարգապահական խախտման, այդ թվում` ուսումնական պարապմունքներից անհարգելի բացակայության կամ պարբերաբար ուշանալու կամ հասարակական կարգի պահպանության միջոցառումներին մասնակցելու ընթացքում թույլ տված կարգապահական խախտումների կամ լիազոր մարմնի ուսումնական հաստատության ներքին կանոնակարգի խախտումների դեպքում լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ, «Քաղաքացիական ծառայության մասին օրենքով» սահմանված «նկատողություն», «խիստ նկատողություն» տույժերից բացի, կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը. 1) կոչման իջեցում մեկ աստիճանով. 2) արտահերթ վերակարգի հայտարարում. 3) հատուկ կրթաթոշակից զրկում. 4) լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում. 2. Լիազոր մարմնի ուսումնական հաստատության առկա ուսուցման ձևով սովորողների նկատմամբ կարգապահական տույժերը կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգով. 3. «Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատում» կարգապահական տույժը կիրառվում է սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող ծառայողական քննության արդյունքով համապատասխան որոշման դեպքում. 4. Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունում սովորողների նկատմամբ կիրառված կարգապահական տույժերը կարող են բողոքարկվել լիազոր մարմնի ղեկավարին։ |