FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԻԵԼԹՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ռիելթորական գործունեության ոլորտում Կառավարության իրավասությունները.
1. Ռիելթորական գործունեության ոլորտում Կառավարությունը սահմանում է՝
    1) սույն օրենքի 5-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված միասնական տեղեկատվական համակարգի վարման, դրա շահագործման, համակարգի փոխգործելիության ապահովման, համակարգի հետ փոխգործելի անշարժ գույքի վաճառքի կայքերին ներկայացվող պարտադիր պահանջները, համակարգ մուտքի հասանելիություն (այդ թվում՝ պատվիրատուներին) տրամադրելու, համակարգում գրանցվելու, օգտատերերի հասանելիության աստիճանների և գործառույթների տեսակների, անվանացանկերի հրապարակման, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու, համակարգից քաղվածքներ գեներացնելու կարգը, ինչպես նաև մուտքագրվող տվյալների, այդ թվում՝ լուսանկարների նկատմամբ ներկայացվող պահանջները (այդ թվում՝ տվյալների ձևաչափերը և որակը) և ցանկը, քաղվածքներին ներկայացվող պահանջները, դրանց տեսակները և օրինակելի ձևերը.
    2) սույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված դիմումները և կից փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու կարգը, դիմումի ձևը և բովանդակությունը.
    3) սույն օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որակավորման քննությունների անցկացման և հանձնաժողովի անդամների ընտրության կարգը, որակավորման քննությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, դրանք ներկայացնելու կարգը.
    4) մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ներկայացման և ընտրության կարգը.
    5) մասնագիտական հանձնաժողովի գործունեության և ուսումնասիրությունների իրականացման կարգը: