Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6.1 Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասությունները. 1. Կրծքով կերակրման խրախուսման, մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած՝ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի (այսուհետ` վերահսկողություն իրականացնող մարմին) իրավասություններն են` 1) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը. 2) կրծքով կերակրման խրախուսման ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը. 2. Մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի իրավասություններն են` 1) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողությունը և մշտադիտարկումը. 2) մանկական սննդի և հարակից ապրանքների շրջանառության ոլորտում օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվության կիրառումը: |