FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  333

Ռադիոակտիվ կամ միջուկային նյութեր կամ սարքեր կամ զանգվածային ոչնչացման զենք շորթելը.
1. Ռադիոակտիվ կամ միջուկային նյութ շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով.
2. Միջուկային ռեակտոր, մարդու կյանքի, առողջության կամ շրջակա միջավայրի համար էական վտանգ ներկայացնող միջուկային սարք կամ զանգվածային ոչնչացման զենք կամ դրանք համալրող բաղադրամաս շորթելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով.
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝
    1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ 2) իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով.
4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով: