FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ

article  15

Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնազերծումը և ոչնչացումը.
1. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների գաղտնազերծման հիմքերն են`
    1) պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների բաց փոխանցման ուղղությամբ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները,
    2) օբյեկտիվ հանգամանքների փոփոխությունը, որի հետևանքով պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների հետագա պահպանությունը և պաշտպանությունը դառնում են ոչ նպատակահարմար.
2. Գաղտնագրված տեղեկությունների պահպանության ժամկետը կարող է կրճատվել, և տեղեկությունները ժամկետից շուտ կարող են գաղտնազերծվել Կառավարության սահմանած կարգով.
3. Պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները գաղտնազերծումից հետո, ըստ անհրաժեշտության, դրանք տնօրինող պետական մարմնի կամ կազմակերպության ղեկավարի որոշմամբ կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը.
4. Իրավական ակտերի գաղտնազերծման դեպքում գաղտնազերծվում են նաև դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարած իրավական ակտերը.
5. Գաղտնազերծված տեղեկություններ պարունակող իրավական ակտերը հրապարակվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գաղտնազերծումից հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
6. Պահպանման ժամկետները լրացած և գաղտնազերծման կամ Հայաստանի Հանրապետության պետական արխիվի պահպանությանը հանձնման ոչ ենթակա պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները ոչնչացվում են.
7. Ռազմական դրության իրավական ռեժիմի ժամանակ ռազմական գործողություններով կամ արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության պայմաններում, երբ հնարավոր չէ իրականացնել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունների անհրաժեշտ պաշտպանությունը, և առկա է դրա փաստացի կորստի կամ հրապարակման վտանգ, ապա համապատասխան իրավասու (պատասխանատու) անձանց որոշմամբ դրանք ոչնչացվում են.
8. Մինչև պահպանման ժամկետի լրանալը տեղեկությունները կարող են ոչնչացվել նաև սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում: