FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  27

Կարգապահական տույժեր տալու կարգը.
1. Կարգապահական տույժը կիրառվում է անհատական կարգով` կարգապահական իրավախախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, իրավախախտի անձը, նրա մեղքի աստիճանը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները.
2. Զինծառայողին կարգապահական իրավախախտման համար կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե կարգապահական իրավախախտում կատարելու օրվանից անցել է մեկ տարի, բացառությամբ հասցված նյութական վնասի հայտնաբերման դեպքի, որի պարագայում կարգապահական տույժ չի կարող տրվել, եթե նյութական վնասը հասցնելու օրվանից անցել է երեք տարի: Նշված ժամկետի ընթացքում կարգապահական տույժ տրվում է սույն հոդվածով սահմանված կարգով կարգապահական իրավախախտումը հաստատող ծառայողական քննության եզրակացությունը կարգապահական տույժ տալու իրավասություն ունեցող հրամանատարի (պետի) կողմից ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում: Կարգապահական տույժն ի կատար է ածվում կարգապահական տույժի ենթարկելու մասին հրամանում նշված ժամկետում.
3. Կարգապահական տույժը տրվում է գրավոր հրամանով: Կարգապահական տույժ տալու մասին հրամանում պարտադիր նշվում են կարգապահական խախտման էությունը, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածությունը, զինծառայողի մեղքի աստիճանը: Այն հրամանատարները, ովքեր գրավոր հրամաններ տալու իրավասություն չունեն, ենթակա զինծառայողի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու դեպքում ոչ ուշ, քան 1-օրյա ժամկետում, կիրառված տույժի, կարգապահական խախտման բնույթի, տվյալ կարգապահական տույժը կիրառելու հիմնավորվածության և զինծառայողի մեղքի աստիճանի վերաբերյալ տեղեկատվությամբ գրառում են կատարում զինծառայողի հաշվառման (ծառայողական) քարտում: Կարգապահական տույժ տալու մասին հրամանը և (կամ) հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումն ստորագրությամբ ներկայացվում է զինծառայողի ծանոթացմանը, իսկ զինծառայողի պահանջի դեպքում նրան տրամադրվում է նաև քաղվածք կարգապահական տույժ տալու մասին հրամանից և (կամ) հաշվառման (ծառայողական) քարտում կատարված գրառումից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  27

4. Զինծառայողի կողմից կարգապահական կոպիտ խախտում թույլ տալու դեպքում, իսկ սպաների կատարած կարգապահական խախտման պարագայում` պարտադիր կարգով, ինչպես նաև հրամանատարի (պետի) կողմից որոշված այլ դեպքերում իրավասու հրամանատարի (պետի) հրամանով նշանակվում է ծառայողական քննություն` կարգապահական խախտման բնույթը, դրա կատարման հանգամանքները և հետևանքները պարզելու, կատարմանը նպաստող պատճառներն ու պայմանները բացահայտելու, զինծառայողի մեղքի աստիճանը և կարգապահական տույժի տեսակը որոշելու համար: Ծառայողական քննություն նշանակելու իրավունք ունեցող հրամանատարների (պետերի) անվանացանկը և ծառայողական քննության անցկացման կարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով.
4.1. Զինծառայողի նկատմամբ նշանակված ծառայողական քննությունը կասեցվում է զինծառայողի ժամանակավոր անաշխատունակության պատճառով բացակայության կամ գործուղման կամ արձակուրդի մեջ գտնվելու կամ ծառայողական քննության կատարմանը ժամանակավորապես խոչընդոտող այլ անհաղթահարելի ուժ առաջացած լինելու դեպքերում, իսկ այդ հանգամանքների վերանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ծառայողական քննությունը վերսկսվում է: Ծառայողական քննության ընթացքում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում այդ մասին զեկուցվում է ծառայողական քննություն նշանակած հրամանատարին (պետին) և նրա հանձնարարությամբ տեղեկացվում է քրեական հետապնդում իրականացնող մարմնին՝ միաժամանակ ուղարկելով ծառայողական քննության նյութերի պատճենները, և ծառայողական քննությունը կասեցվում է: Տեղեկացման շրջանակներում քրեական հետապնդում իրականացնող մարմնի կողմից քրեական վարույթի հարուցումը մերժվելու դեպքում ծառայողական քննությունը վերսկսվում է մերժման որոշումն ստանալու օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ քրեական վարույթ հարուցվելու դեպքում ծառայողական քննությունը դադարեցվում է:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  27

5. Զինծառայողը, որի նկատմամբ նշանակված է ծառայողական քննություն, ծառայողական քննությանը մասնակցելու պահից գրավոր ծանոթացվում է անցկացվող ծառայողական քննության շրջանակներում իր իրավունքներին և պարտականություններին, իրավունք ունի ծառայողական քննության անցկացման ժամանակ ծանոթանալու իր մասնակցությամբ կատարված գործողությունների ընթացքի, բովանդակության, արդյունքների վերաբերյալ կազմված փաստաթղթերին և դրանց կապակցությամբ ներկայացնելու առաջարկություններ, բացատրություններ կամ առարկություններ, ինչպես նաև մինչև ծառայողական քննության ավարտը ծանոթանալու ծառայողական քննության նյութերին, ներառյալ` ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությանը, սույն օրենքով սահմանված կարգով այն բողոքարկելու.
6. Թույլ տրված կարգապահական խախտումներն իրավասու հրամանատարի (պետի) որոշմամբ կարող են քննարկվել համապատասխանաբար շարքային կազմի և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` անձնակազմի և սերժանտական ժողովներում, ավագ ենթասպայական կազմի զինծառայողների նկատմամբ` ենթասպայական ժողովներում, սպայական կազմի զինծառայողների նկատմամբ` սպայական ժողովներում կամ սպայի պատվի դատարաններում: Սույն մասում նշված ժողովների և սպայի պատվի դատարանների կազմակերպման ու դրանցում հարցերի քննարկման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով.
7. Եթե ենթակա զինծառայողի կողմից թույլ տրված կարգապահական խախտման ծանրության համեմատ հրամանատարը (պետը) իր իրավասությանը վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը համարում է ոչ բավարար, ապա կարող է սույն հոդվածի 2-րդ մասում նշված 30-օրյա ժամկետը լրանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օր առաջ գրավոր միջնորդել ավելի բարձր հրամանատարին (պետին)` կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառել ավելի խիստ կարգապահական տույժ: Իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը գերազանցելու համար հրամանատարը (պետը) ենթակա է կարգապահական պատասխանատվության:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  27

8. Ավագ հրամանատարը (պետը) իրավունք չունի նվազեցնելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը, եթե վերջինս չի գերազանցել իրեն վերապահված կարգապահական տույժ տալու իրավունքը, կամ եթե կարգապահական տույժը չի բողոքարկվել: Ավագ հրամանատարը (պետը) իրավունք ունի փոխելու կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը և կարգապահական խախտում թույլ տված զինծառայողի նկատմամբ կիրառելու ավելի խիստ կարգապահական տույժ, եթե գտնում է, որ կրտսեր հրամանատարի (պետի) տված կարգապահական տույժը չի համապատասխանում կարգապահական խախտման ծանրությանը՝ ուժը կորցրած ճանաչելով կրտսեր հրամանատարի (պետի) կիրառած կարգապահական տույժը, բացառությամբ սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 5-րդ, 6-րդ և 11-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերի՝ դրանց կիրառումը փաստացի սկսված լինելու դեպքում, որոնց պարագայում թույլատրվում է ավելացնել տրված կարգապահական տույժի օրերի քանակը, եթե դրանք տրված չեն համապատասխան կարգապահական տույժի առավելագույն ժամկետով: 10. Զինծառայողներին տրված կարգապահական տույժերի հաշվառման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով: