Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 59 ՏԵՂԱՆՔՈՒՄ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ: ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ. 1. Հողամասի հատակագիծը օգտագործման համար սահմանված մասշտաբով գծված հողամասի տեղագրական գծագիրը (քարտեզն) է, որում, տվյալ հողամասի սահմաններում, վերջին նկարահանման (հանութագրման) պահին և հողաշինության վերջին նախագծին համապատասխան, պատկերված են հողամասի իրավիճակը և սահմանները. 2. Հողամասը տրամադրելու համար` մինչև այն տրամադրելու մասին որոշում ընդունելը, հողամասի սահմանները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից նախապես որոշվում են տեղանքում և քարտեզի վրա: Պետական կամ համայնքային սեփականության հողերի օտարման կամ օգտագործման տրամադրման դեպքում համայնքների վարչական սահմաններում գտնվող հողամասերի հատակագծերը հաստատում են համայնքների ղեկավարները. 3. Հողամասի հատակագիծը և նկարագրությունը, սահմանանիշերի տեղադրումը կատարվում են հողամասն ստացողի միջոցների հաշվին: Հողամասի հատակագիծն ու նկարագրությունը կազմում և նրա սահմանները տեղանքում ամրացնում են լիազորված պետական մարմինը կամ հողաշինարարական աշխատանքներ կատարելու լիցենզիա ունեցող անհատ ձեռնարկատերերը կամ իրավաբանական անձինք: Հողամասի հաստատված հատակագիծը հողամասի նկատմամբ իրավունքը հավաստող փաստաթղթերի անբաժանելի մասն է: Հողամասերի հատակագծերի բնօրինակները պահպանվում են հողամաս հատկացնող մարմիններում և անշարժ գույքի պետական միասնական կադաստրում, որոնցից սահմանված կարգով տրամադրվում են պատճեններ. 4. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշվում են հողամասի օտարված մասի սահմանները: |