Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 28 Ավտովարորդներին ներկայացվող պահանջները. 1. Ավտովարորդը պետք է ունենա «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված` համապատասխան ավտոտրանսպորտային միջոցը վարելու անհրաժեշտ որակավորում. 2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդները, բացի որակավորման ընդհանուր պահանջներից, պետք է ունենան` ա) կցորդով կամ կիսակցորդով փոխադրումների համար` բեռնատար ավտոմոբիլի կամ թամբային քարշակի բազային դասի ավտոմոբիլի 2 տարիների, իսկ լեռնային երթուղիների համար` 3 տարիների անընդմեջ վարման աշխատանքային փորձ. բ) մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների համար` B կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման առնվազն մեկ տարվա փորձ. գ) միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների համար՝ D կարգի ավտոտրանսպորտային միջոցի վարման մեկ տարվա կամ մարդատար տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների 2 տարվա աշխատանքային փորձ. դ) ավտոբուսային փոխադրումների համար` միկրոավտոբուսային փոխադրումների իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ. ե) լեռնային ավտոբուսային փոխադրումների համար` ավտոբուսային փոխադրումների իրականացման երկու տարվա աշխատանքային փորձ. զ) միջքաղաքային, միջպետական և լեռնային երթուղիներով մինչև 16 տարեկան երեխաների խմբի փոխադրումների համար` երեք տարվա նշված երթուղիներով փոխադրումների իրականացման անընդմեջ աշխատանքային փորձ: Գործող լեռնային երթուղուց ավտովարորդին այլ երթուղու սպասարկմանը տեղափոխելու դեպքում պետք է անցկացվի երկու օր տևողությամբ փորձաշրջան, իսկ լեռնային երթուղում ավտոբուսի մակնիշի փոփոխության դեպքում` չորս օր տևողությամբ. 2.1. Կառավարությունը կարող է սահմանել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով փոխադրումներ իրականացնելու դեպքում ավտովարորդների էթիկայի կանոններ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ article 28 4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդները պետք է ունենան մասնագիտական որակավորման վկայական (այսուհետ՝ ՄՈՎ): ՄՈՎ ստանալու համար վարորդները պետք է անցնեն նախնական մասնագիտական վերապատրաստում և հանձնեն մասնագիտական որակավորման քննություն։ ՄՈՎ ունեցող վարորդներն առնվազն հինգ տարին մեկ պարբերականությամբ պետք է անցնեն մասնագիտական վերապատրաստման դասընթաց, որի վերաբերյալ պետք է նշում կատարվի ՄՈՎ-ի վրա: Մասնագիտական որակավորման քննությունն ընդունում և վարորդի ՄՈՎ-ը տրամադրում է լիազոր մարմինը: Միջպետական փոխադրումներ կատարող վարորդների մասնագիտական վերապատրաստմանը ներկայացվող պահանջները, մասնագիտական որակավորման քննությունների հանձնման կարգը և ՄՈՎ-ին ներկայացվող պահանջները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ կատարող «C», «D», «CE», «DE», «C1E» և «D1E» կարգ ունեցող վարորդների մասնագիտական վերապատրաստման գործունեություն կարող են իրականացնել «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան լիազոր մարմնից ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ստացած կազմակերպությունները. 6. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված վերապատրաստման առաջին դասընթացը վարորդը պետք է անցնի ոչ ուշ, քան ՄՈՎ-ն ստանալուց հինգ տարի հետո: |