Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումը. 1. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառման նպատակով իրականացվող միջոցառումները միտված են բարենպաստ միջավայրային գործոնների ստեղծմանը, միջավայրային արգելքների հաղթահարմանը. 2. Հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական ներառումն իրականացվում է ծառայությունների անհատական ծրագրի համաձայն՝ առողջապահության, կրթության և զբաղվածության մատչելիությունը խթանող, վերականգնողական և օրենքով ու այլ իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումների իրականացման (օրենսդրությամբ սահմանված ծառայությունների տրամադրման) միջոցով. 3. Առողջապահության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են ապահովելու բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ներառականությունը և արդյունավետությունը. 4. Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությանն ուղղված միջոցառումները միտված են հաշմանդամություն ունեցող անձի զբաղվածությունը խթանելուն և ապահովելուն, այդ թվում՝ զբաղվածության ծրագրերի հասանելիությունն ու մատչելիությունն ապահովելու, անձի մասնագիտական ունակությունները, հմտությունները, կարողությունները պահպանելու և զարգացնելու, աշխատատեղը մատչելի դարձնելու (աշխատավայրում խելամիտ հարմարեցումներ տրամադրելու) և այլ միջոցներով. 5. Վերականգնողական միջոցառումները միտված են անձի սոցիալական, այդ թվում՝ անկախ կյանքի հմտությունների պահպանմանն ու զարգացմանը: Վերականգնողական գործընթացի ավարտից հետո հաշմանդամություն ունեցող անձի համար ապահովվում է արժանապատիվ կենսագործունեության համար անհրաժեշտ աջակցություն. 6. Կրթության մատչելիությունը խթանող միջոցառումները միտված են անձի մտավոր կարողությունները, անհատականությունը, տաղանդը և ստեղծագործական միտքը զարգացնելուն, այդ թվում՝ բոլոր ուսումնական և կրթական հաստատություններում ներառական կրթական ծրագրերի ու անհրաժեշտ տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը ապահովելու միջոցով. 7. Առողջապահության, կրթության և զբաղվածության մատչելիությունը խթանող և վերականգնողական միջոցառումներն իրականացնող մարմինները, կազմակերպությունները և հիմնարկները սահմանվում են օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 14 8. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են համապատասխան բնագավառի տեսչական մարմինները: |