FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ

article  34

Գրասենյակի ֆինանսավորումը.
1. Գրասենյակի ֆինանսավորումն իրականացնում են Կազմակերպությունները՝ Գրասենյակի օգտին կատարվող մասնակցության վճարների միջոցով, որոնք մուտքագրվում են հատուկ այդ նպատակով Կենտրոնական բանկում վարվող հատուկ հաշվին.
2. Մասնակցության վճարները Կազմակերպությունները կատարում են յուրաքանչյուր եռամսյակ` հավասար չափաբաժիններով, մինչև ընթացիկ եռամսյակի առաջին ամսվա 20-ը: Կատարված մասնակցության վճարները Կազմակերպությունների համար համարվում են ծախս և ենթակա չեն վերադարձման.
3. Կազմակերպությունների` Գրասենյակին կատարած մասնակցության վճարների հանրագումարը հաստատված բյուջեն գերազանցելու դեպքում Խորհուրդը կարող է որոշում կայացնել և Կազմակերպություններին վերադարձնել ավել վճարված գումարները, կամ Գրասենյակի զարգացման, ինչպես նաև հաճախորդներին կրթելու նպատակով ծախսել դրանք կամ ուղղել պահուստային հիմնադրամի համալրմանը.
4. Եթե Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարները չեն բավականացնում Գրասենյակի հաստատված բյուջեն կատարելու համար, ապա Կազմակերպությունները կատարում են լրացուցիչ մասնակցության վճարներ: Լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին որոշումը կայացնում է Խորհուրդը: Կազմակերպությունները լրացուցիչ մասնակցության վճարներ են կատարում լրացուցիչ մասնակցության վճարներ կատարելու մասին Խորհրդի որոշման ընդունմանը նախորդող եռամսյակի ընթացքում կատարված մասնակցության վճարների հանրագումարում իրենց մասնաբաժնին համամասնորեն: Կազմակերպության կողմից կատարվող լրացուցիչ մասնակցության վճարների չափը չի կարող գերազանցել տվյալ Կազմակերպության համար սույն օրենքով սահմանված տարեկան մասնակցության վճարի չափը.
5. Մասնակցության վճարների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Կենտրոնական բանկը.
6. Մասնակցության վճարների հաշվարկման ճշտությունը ստուգում է Գրասենյակի վերստուգիչ հանձնաժողովը կամ վերստուգիչը.
7. Կենտրոնական բանկը պարտավոր է Գրասենյակին տրամադրել Կազմակերպությունների կողմից կատարվող մասնակցության վճարների ճշտությունը ստուգելու համար անհրաժեշտ տեղեկատվություն: