Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 217.7 Ուզուֆրուկտը դադարելը. 1. Ուզուֆրուկտի դադարման հիմքերն են` 1) լրացել է ուզուֆրուկտ տրամադրելու պայմանագրով նախատեսված ժամկետը. 2) լրացել է իրավաբանական անձին ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով նախատեսված առավելագույն ժամկետը. 3) ուզուֆրուկտ ստացած ֆիզիկական անձը (անձինք) մահացել է (են), բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի. 4) ուզուֆրուկտ ստացած իրավաբանական անձը լուծարվել է, բացառությամբ սույն օրենսգրքի 217.3 հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի. 5) կողմերը փոխադարձ համաձայնություն են կնքել. 6) համընկնում են ուզուֆրուկտ ստացած անձը և գույքի սեփականատերը. 7) սեփականատիրոջ պահանջով դատարանի որոշմամբ, եթե ուզուֆրուկտ ստացած անձը խախտել է ուզուֆրուկտ տրամադրելու՝ օրենքով կամ պայմանագրով նախատեսված պահանջները. 2. Ուզուֆրուկտը դադարելու դեպքում ուզուֆրուկտ ստացող անձը պարտավոր է գույքը վերադարձնել սեփականատիրոջը: Գույքը վերադարձնելու նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի 625 հոդվածով նախատեսված կանոնները. 3. Պետական գրանցման ենթակա ուզուֆրուկտը դադարում է ուզուֆրուկտի դադարման պետական գրանցման պահից: |