Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 16 ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ, ԱՄՓՈՓՈՒՄԸ և ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ. 1. Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով պետական մարմինը գանձապետարանին է ներկայացնում ֆինանսատնտեսական գործունեության տարեկան հաշվետվությունը (այսուհետ` տարեկան հաշվետվություն): Տարեկան հաշվետվությունը, ի լրումն հաշվետու ժամանակաշրջանի գործունեության, այլ հարցերի հետ պետք է ներառի հետևյալ հիմնական բաղկացուցիչները` ա) պետական մարմնի ֆինանսատնտեսական գործունեության ամփոփ նկարագիրը, դրանք են` - նպատակները, - խնդիրները, որոնց իրագործումը հնարավորություն կընձեռի հասնել նպատակներին, - ծրագրերը, որոնք նպատակաուղղված են խնդիրների իրագործմանը, դրանց նկարագրությունը և ծրագրի յուրաքանչյուր բաղկացուցչի համար առաջարկվող քանակական և որակական ցուցանիշների սահմանումը, - ֆինանսական` բյուջետային կամ արտաբյուջետային միջոցները, - մարդկային ռեսուրսները. բ) բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը` բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում), որը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը` - տարեկան հաստատված բյուջեն, - հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից կատարված փոփոխությունները, - հաստատված բյուջեում Հայաստանի Հանրապետության կառավարության և (կամ) պետական մարմնի լիազորությունների շրջանակներում կատարված փոփոխությունները, - ճշգրտված բյուջեն, - աճողական մուտքերը/վճարումները, - շեղումը ճշգրտված բյուջեից, - շեղումների համառոտ պատճառները. գ) հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ պետական մարմնի ամփոփ հաշվեկշիռը` ըստ ակտիվների և պասսիվների. դ) բյուջետային տարվա ընթացքում դեբիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգման (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում). ե) տվյալ բյուջետային տարվա ընթացքում ֆինանսական ակտիվների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի դեբիտորական պարտքերից). զ) տվյալ բյուջետային տարվա ընթացքում պարտավորությունների շարժի վերաբերյալ հաշվետվությունը (բացի կրեդիտորական պարտքերից). |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ article 16 է) բյուջետային տարվա ընթացքում կրեդիտորական պարտքերի փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը` բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում). ը) բյուջետային տարվա ընթացքում ոչ ֆինանսական ակտիվների փոփոխության վերաբերյալ հաշվետվությունը. 2. Պետական հիմնարկի գլխավոր հաշվապահը լիազոր մարմնի սահմանած կարգով պատրաստում և հիմնարկի անունից պետական մարմնի գլխավոր ֆինանսիստին է ներկայացնում ամսական հաշվետվություններ, որոնք պետք է ներառեն` ա) հաշվետվություն` նախորդ ամսվա ընթացքում պետական հիմնարկի եկամուտների և ծախսերի վերաբերյալ` բյուջետային ծախսերի ծրագրային, գործառական և տնտեսագիտական դասակարգմամբ (տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում). բ) ընթացիկ ֆինանսական տարվա մնացած ժամանակահատվածի համար սպասվող եկամուտների և ծախսերի կանխատեսումները. գ) ամփոփ գործողությունների նկարագրությունը, որոնց իրագործման արդյունքում հնարավոր կլինի ապահովել ծրագրավորված եկամուտները և ծախսերը: Պետական մարմնի գլխավոր ֆինանսիստը, սահմանված կարգով պետական հիմնարկներից ստանալով հաշվետվությունները, ամփոփում է դրանք և լիազոր մարմնի սահմանած կարգով ներկայացնում է վերջինիս: Պետական հիմնարկներից ստացված հաշվետվություններից բացի, գլխավոր ֆինանսիստն ապահովում է նաև պետական մարմնի կողմից իրականացվող միջոցառումների և ծրագրերի կատարման մասին հաշվետվությունների ամփոփումը և լիազոր մարմին ներկայացնելը: Գլխավոր ֆինանսիստը հաշվետվության հետ միասին լիազոր մարմին է ներկայացնում նաև հաշվետվության մանրամասն վերլուծությունը` ծրագրի համեմատ շեղումների պատճառների բացահայտմամբ: |