Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24.1 Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման կարգը. 1. Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը լիազոր մարմնում հաշվառվելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով ներկայացնում է դիմում՝ կից ներկայացնելով սահմանված փաստաթղթերի պատճենները, իր անդամների ցանկը, գործունեության հնգամյա ծրագիրը, ծրագրի նպատակները, կատարվելիք միջոցառումները, ակնկալվող արդյունքները և այդ ծրագրի իրականացման ժամանակացույցը: Սույն մասով նախատեսված փաստաթղթերով սահմանված տվյալների, բացառությամբ գործունեության հնգամյա ծրագրի և դրա իրականացման ժամանակացույցի, փոփոխության դեպքում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունն այդ մասին անհապաղ, սակայն ոչ ուշ, քան տվյալների փոփոխությունից հետո` եռօրյա ժամկետում, լիազոր մարմնի ղեկավարի սահմանած կարգով հայտնում է լիազոր մարմնին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24.1 2. Լիազոր մարմինն ուսումնասիրում է ներկայացված հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը, որոնց հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է դրանք և կայացնում որոշում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառելու վերաբերյալ: Այն դեպքում, երբ միաժամանակ հավանության են արժանանում հինգից ավելի գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունների ներկայացրած հնգամյա ծրագրերը և դրանց իրականացման ժամանակացույցերը, ապա լիազոր մարմնում հաշվառվում են առավել վաղ դիմում ներկայացրած կազմակերպությունները։ Գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հնգամյա ծրագիրը պետք է հիմնված լինի Կառավարության հաստատած գործունեության միջոցառումների ծրագրի, լիազոր և այլ պետական մարմինների սահմանած՝ գնահատման գործունեության ոլորտին առնչվող ռազմավարությունների, ինչպես նաև ոլորտում առկա ժամանակակից ուղղությունների վրա: Հնգամյա ծրագիրը և (կամ) դրա իրականացման ժամանակացույցը գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության դիմումի հիման վրա կարող են փոփոխվել՝ նախապես 1 տարի առաջ լիազոր մարմնի հաստատմանը ներկայացնելով փոփոխությունների ծրագիրը և դրանց հիմնավորումը: Լիազոր մարմինը ներկայացված հնգամյա ծրագրի և (կամ) դրա իրականացման ժամանակացույցի փոփոխությանը հավանություն տալու պարագայում 20-օրյա ժամկետում հաստատում է այն: Հաստատված հնգամյա ծրագրի ավարտից վեց ամիս առաջ գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպությունը սույն հոդվածով սահմանված կարգով լիազոր մարմին է ներկայացնում հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը չհաստատվելու դեպքում լիազոր մարմինը վերադարձնում է ներկայացված փաստաթղթերը՝ սահմանելով առկա թերությունները վերացնելու և փաստաթղթերը կրկին ներկայացնելու մինչև 15-օրյա ժամկետ: Լիազոր մարմնի մատնանշած թերությունները չվերացնելուց հետո հերթական հնգամյա ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը կրկին ներկայացնելը հաշվառման մերժման, ինչպես նաև հաշվառված ինքնակարգավորվող կազմակերպությունը հաշվառումից հանելու հիմք է: Լիազոր մարմնում գնահատողների ինքնակարգավորվող կազմակերպության հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանվում է լիազոր մարմնի ղեկավարի իրավական ակտով: |