Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 44 Օտարերկրյա ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղի և ներկայացուցչության գրանցման դիմումի մերժման հիմքերը. 1. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝ 1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ. 2) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված պահանջները, օտարերկրյա ներդրումային ընկերությունը կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծվող մասնաճյուղը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով ներդրումային ծառայությունների մատուցման համար սահմանված պահանջները, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կանոնադրությունը հակասում է օրենքին. 3) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով և սույն օրենքի 59-րդ հոդվածի հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 4) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը չունի Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող անհրաժեշտ տարածք կամ տեխնիկական հագեցվածություն. 5) ներկայացված գործարար ծրագիրը չի համապատասխանում սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի ընդունած նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին. 6) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ գործելով ծրագրին համապատասխան՝ օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել ներդրումային ծառայություններ. 7) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով օտարերկրյա ներդրումային ընկերության նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը, կամ ֆինանսական ոլորտում փորձառության բացակայությունը կարող է վտանգել հաճախորդների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղի կողմից ներդրումային ծառայությունների բնականոն մատուցմանը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացմանը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 44 8) տվյալ պետությունը Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգել կամ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնել ստեղծվելիք մասնաճյուղի նկատմամբ. 9) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ. 2. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության` Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցումը, եթե՝ 1) ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ. 2) օտարերկրյա ներդրումային ընկերության ներկայացուցչության կանոնադրությունը հակասում է օրենքին. 3) Կենտրոնական բանկի հիմնավորված կարծիքով ծրագրվում է օժանդակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությանը: |