FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  21

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ և ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲՈՒԺՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՁՆԱԿԱՆ ՀԻԳԻԵՆԱՆ. Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրությանը համապատասխան։ Ձերբակալված և կալանավորված անձանց բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Ձերբակալվածներին պահելու վայրի և կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմերն ապահովում են ձերբակալված կամ կալանավորված անձանց առողջության պահպանմանն ուղղված սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային պահանջների կատարումը: Կալանավորվածներին պահելու վայրում պետք է աշխատի ընդհանուր մասնագիտացում ունեցող առնվազն մեկ բժիշկ: Մասնագիտացված բուժօգնության կարիք ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձը փոխադրվում է հատուկ մասնագիտացված կամ քաղաքացիական բուժհաստատություն: Ձերբակալված և կալանավորված անձանց բժշկական, այդ թվում` հոգեբուժական օգնություն ցույց տալու, նրանց բուժհաստատություններում պահելու, ինչպես նաև բուժսպասարկման գործում այդ հաստատությունների աշխատողներին ներգրավելու կարգը սահմանում է լիազորված մարմինը: Ձերբակալված կամ կալանավորված անձը ենթարկվում է բժշկական զննության՝
    1) ձերբակալվածներին պահելու վայր կամ կալանավորվածներին պահելու վայր ընդունվելիս.
    2) ձերբակալված կամ կալանավորված անձի առողջական վիճակի վերաբերյալ գանգատի դեպքում.
    3) ձերբակալված կամ կալանավորված անձի, իսկ նրա համաձայնության դեպքում՝ նրա պաշտպանի պահանջով.
    4) ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում: Բժշկական զննությանը կարող է ներկա լինել նաև ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը: Սույն հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով նախատեսված դեպքում ձերբակալված կամ կալանավորված անձի ընտրած բժիշկը կարող է ներկա գտնվել բժշկական զննությանը, եթե՝
    1) ձերբակալվածներին պահելու վայր է ներկայացել ձերբակալված անձին ձերբակալվածներին պահելու վայր բերելու պահից երեք ժամվա ընթացքում.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  21

2) կալանավորվածներին պահելու վայր է ներկայացել կալանավորված անձին կարանտինային բաժանմունք տեղափոխելու պահից 24 ժամվա ընթացքում: Բժշկական զննությունն իրականացվում է՝
    1) ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմի ծառայողի լսելիության, և եթե բժշկական զննությունն իրականացնող բժիշկն իր կյանքին կամ առողջությանն սպառնացող վտանգը կանխելու նպատակով հակառակը չի պահանջում, ապա նաև տեսանելիության սահմաններից դուրս.
    2) անհատական սկզբունքով՝ առանձին: Բժշկական զննության ենթարկված ձերբակալված կամ կալանավորված անձն իրազեկվում է բժշկական զննության արդյունքների մասին: Սույն օրենքի 21.1-ին հոդվածով նախատեսված դեպքում բժշկական զննության արդյունքները գրանցվում են նաև խոշտանգման կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հետ կապված բժշկական զննության արձանագրության մեջ: Բժշկական զննության արձանագրության ձևաթղթի ձևը և դրա լրացման կարգը հաստատում է առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը: Մարմնական վնասվածք հայտնաբերելու դեպքում, եթե առկա չեն սույն օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը, ձերբակալված կամ կալանավորված անձի բժշկական զննությունն իրականացրած բուժաշխատողը բժշկական զննության արդյունքների մասին 24 ժամվա ընթացքում, հնարավորության դեպքում՝ էլեկտրոնային եղանակով, իրազեկում է իրավասու քննչական մարմնին և դատախազությանը: Ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմն այդ մասին անհապաղ տեղեկացնում է ձերբակալված կամ կալանավորված անձի մերձավոր ազգականներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին: Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ձերբակալված կամ կալանավորված անձի ծանր հիվանդության կամ մահվան դեպքում համապատասխան հիմնարկի վարչակազմն այդ մասին անհապաղ հայտնում է վերադաս մարմնին, որն էլ տեղեկացնում է շահագրգիռ գերատեսչություններին, այդ թվում` համապատասխան պետության դիվանագիտական ներկայացուցչությանը կամ հյուպատոսական հիմնարկին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

article  21

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված գործողությունները կատարելուց հետո աճյունը հանձնվում է այն պահանջող անձին` նախապատվությունը տալով մերձավոր ազգականներին: Եթե աճյունը երեք օրվա ընթացքում չի պահանջվել, հուղարկավորությունը կատարվում է պետության հաշվին: Ձերբակալված կամ կալանավորված անձի մոտ ծանր հիվանդություն հայտնաբերելու դեպքում, որը կարող է հանգեցնել նրա հոգեկան խանգարման կամ մահվան, համապատասխան հիմնարկի պետը բժշկական եզրակացության հիման վրա միջնորդում է քրեական վարույթն իրականացնող մարմնին և հսկողություն իրականացնող դատախազին` հարկադրանքի միջոցը վերացնելու կամ փոխելու վերաբերյալ: Ձերբակալված կամ կալանավորված անձը պետք է հնարավորություն ունենա մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում բավարարել իր սանիտարահիգիենիկ պահանջները: Նրա անձնական հիգիենայի պահպանման պայմանները և կանոնները սահմանվում են ներքին կանոնակարգով: Արգելվում է ձերբակալված կամ կալանավորված անձին ենթարկել որևէ բժշկական կամ գիտական փորձի` անկախ վերջինիս համաձայնության: Քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց հիվանդության հետևանքով կալանավորումից ազատելու, անմեղսունակ կամ սահմանափակ մեղսունակ ճանաչելու, ինչպես նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետ կապված հարցերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվում են միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը և կազմը: Կալանավորման կատարումը խոչընդոտող հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: