Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 45 Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշմանը և շուկայահանմանը ներկայացվող ընդհանուր պահանջները. 1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված առավելագույնը 60 լ ծավալով խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինու և խաղողի գինուց ծագած բուրավետացված ոգելից այլ խմիչքների, ինչպես նաև առավելագույնը 5 լ ծավալով հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու շուկայահանվող յուրաքանչյուր տարա մակնշվում է. 2. Հայաստանի Հանրապետություն ներկրված առավելագույնը 60 լ ծավալով խաղողի քաղցուի, գինու, խաղողի բուրավետացված գինիների և խաղողի գինուց ծագած բուրավետացված այլ ոգելից խմիչքների, ինչպես նաև առավելագույնը 5 լ ծավալով կոնյակի, բրենդիի և խաղողի օղու յուրաքանչյուր տարա մակնշվում է. 3. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշումը պարունակում է պարտադիր և ոչ պարտադիր տեղեկություններ. 4. Հայաստանի Հանրապետությունում շուկայահանվող գինեգործական արտադրանքի մակնշման պարտադիր տեղեկությունները պետք է լինեն հայերեն. 5. Հայաստանի Հանրապետությունում իրացվող գինեգործական արտադրանքի մակնշման ոչ պարտադիր տեղեկությունները կարող են լինել ցանկացած լեզվով. 6. Սույն հոդվածով սահմանված մակնշման ժամանակ օգտագործվող տեղեկատվությունը չի կարող պարունակել այնպիսի նշումներ, ապրանքային նշաններ, բառեր, բառերի մասեր, նշաններ, խորհրդանիշեր կամ գրաֆիկական պատկերներ, որոնք կարող են կեղծ տպավորություն ստեղծել և մոլորության մեջ գցել սպառողներին՝ կապված խաղողի կամ խաղողագործական տարածաշրջանի կամ միկրոշրջանի կամ աշխարհագրական այլ վայրի անվան և գինեգործական արտադրանքի դասի և տեսակի բնութագրման հետ. 7. Հայաստանի Հանրապետությունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական արտադրանքի մակնշման սահմանված տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգը սահմանում է կառավարությունը: |