Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 14 Սնանկության կամ սնանկության վտանգի վերաբերյալ դիմումի ընդունումը մերժելը. 1. Դատավորը մերժում է սնանկության վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելը, եթե` ա) պարտապանի նկատմամբ առկա է սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ. բ) սնանկ ճանաչելու պահանջի մասին դիմում է բերվել այն անձի դեմ, որը սույն օրենքի համաձայն պարտապան չի կարող լինել. 1.1. Դատավորը մերժում է սնանկության վտանգի դիմումը վարույթ ընդունել՝ ա) սույն հոդվածի 1-ին մասի «ա» ենթակետով նախատեսված դեպքում. բ) եթե առկա չեն սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.2-րդ կետով նախատեսված հիմքերը. 2. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատավորը կայացնում է որոշում այն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում. 3. Դատավորի որոշումը, դիմումը և դրան կից փաստաթղթերը պատշաճ ձևով ուղարկվում են դիմողին. 4. Դիմումի ընդունումը մերժելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան` դիմողի կողմից այն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում. 5. Որոշումը վերացվելու դեպքում դիմումը համարվում է դատարանում ընդունված սկզբնական ներկայացման օրը։ |