Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Հարկադիր կատարողների իրավունքները և պարտականությունները կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում. 1. Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողը` 1) միջոցներ է ձեռնարկում կատարման ենթակա ակտերի ժամանակին, լրիվ և ճիշտ կատարման համար. 2) կատարողական վարույթի կողմերին (այսուհետ` կողմեր) և նրանց ներկայացուցիչներին հնարավորություն է ընձեռում ծանոթանալու կատարողական վարույթի նյութերին, դրանցից անելու քաղվածքներ և ստանալու պատճեններ. 3) քննում է կատարողական վարույթի կապակցությամբ կողմերի դիմումները և միջնորդությունները, կայացնում է համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը. 4) միջոցներ է ձեռնարկում օրենքով սահմանված դեպքերում և կարգով անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու ուղղությամբ. 5) իր անաչառությանը կասկած հարուցող հանգամանքների առկայության դեպքում կարող է հայտնել ինքնաբացարկ. 2. Կատարման ենթակա ակտերի հարկադիր կատարման ընթացքում հարկադիր կատարողն իրավունք ունի` 1) կատարողական գործողություններ իրականացնելիս ստանալու անհրաժեշտ տեղեկություններ, բացատրություններ և գործին վերաբերող այլ նյութեր. 2) կատարման ենթակա ակտերի կատարման փաստն ստուգելու համար հարցումներ իրականացնելու իրավաբանական անձանց (այսուհետ` կազմակերպություններ), ֆիզիկական անձանց, պետական մարմիններ, ինչպես նաև հասցե այցելելու միջոցով տեղում ստուգելու այդ ակտերի կատարման ընթացքը, եթե դա հնարավոր չէ ստուգել առանց հասցե այցելելու. 3) կատարողական վարույթի շրջանակներում կազմակերպությունների, ֆիզիկական անձանց, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց վերաբերյալ կայացնելու որոշակի գործողություններ կատարելու կամ կատարելուց ձեռնպահ մնալու մասին պարտավորեցնող որոշում, եթե առանց դրա հնարավոր չէ ապահովել հարկադիր կատարումը՝ հիմնավորելով նման անհնարինությունը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում տալու հանձնարարություններ. 4) ընթերակաների ներկայությամբ սահմանված կարգով մուտք գործելու պարտապանի շենքը (բնակարան, պահեստ և այլ շինություններ), այնտեղ կատարելու զննումներ. 5) արգելանք դնելու գույքի վրա, առգրավելու գույքը, հանձնելու պահատվության և իրացնելու օրենքով սահմանված կարգով. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 6) հարկադիր կատարումն ապահովելու համար օրենքով սահմանված կարգով և չափով արգելանք դնելու պարտապանի հաշիվներում, ավանդներում կամ բանկերում և այլ վարկային կազմակերպություններում պահպանվող դրամական միջոցների և այլ արժեքների վրա. 7) գույքի փոխադրման համար օգտագործելու պարտատիրոջ կամ պարտապանի տրանսպորտը` ծախսերը դասելով պարտապանի, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նաև պարտատիրոջ հաշվին. 8) օրենքով նախատեսված դեպքերում պարզաբանման դիմում ներկայացնելու իրավասու մարմին. 9) օրենքով սահմանված կարգով հայտարարելու պարտապանի և (կամ) նրա գույքի հետախուզում` անհրաժեշտության դեպքում համագործակցելով ոստիկանության հետ. 10) կատարողական գործողությունների ընթացքում հրավիրելու քաղաքացիների և պաշտոնատար անձանց. 11) կատարելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործողություններ: |