Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտը և դրույքաչափը. 1. Սոցիալական վճարների հաշվարկման օբյեկտներն են` 1) աշխատավարձը. 2) ձեռնարկատիրական եկամուտը. 3) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտները. 2. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձինք մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը սոցիալական վճարը կատարում են հետևյալ չափերով. 1) աշխատավարձի՝ ա. 5 տոկոսի չափով, եթե աշխատավարձի ամսական չափը չի գերազանցում 500 000 դրամը, բ. 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերության չափով, եթե աշխատավարձի ամսական չափը գերազանցում է 500 000 դրամը. 2) ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 3-րդ կետով նախատեսված դեպքի)՝ ա. 5 տոկոսի չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, բ. 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերության չափով, եթե այդ եկամտի տարեկան չափը գերազանցում է 6 000 000 դրամը. 3) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով. 4) որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով, անկախ եկամտի չափից. 3. Կենսաթոշակային ֆոնդի ընտրության դիմումի հիման վրա սոցիալական վճարներ կատարելու, սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքերում (եթե անձը չի ներկայացրել սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դիմումը) անձը սոցիալական վճարը կատարում է հետևյալ չափերով. 1) աշխատավարձի, ձեռնարկատիրական եկամտի (բացառությամբ սույն մասի 2-րդ կետով նախատեսված դեպքի), որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտների 5 տոկոսի չափով. 2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` ամսական 5000 դրամի չափով. 4. Անձը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված չափով սոցիալական վճարներ է կատարում՝ 1) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու) օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից. 2) սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվա աշխատավարձից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 3) դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու տարվա ձեռնարկատիրական եկամտից. 4) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով` դիմումը ներկայացնելու (դիմումի հիման վրա սույն օրենքով սահմանված կարգով կենսաթոշակային հաշիվը բացելու), սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված անձի կենսաթոշակային տարիքը լրանալու օրվան հաջորդող ամսվանից. 5. Սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը համարվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում հարկվող գործունեության տեսակների մասով հաշվարկված սոցիալական վճարի գծով վերջնական պարտավորություն: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 6. Անձի ամսական համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու ամսվա համար սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմ) կամ տարեկան համախառն եկամտի՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից (այսուհետ՝ սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմ) սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում): Եթե անձը եկամուտ է ստանում մի քանի աղբյուրից (ստանում է ձեռնարկատիրական եկամուտ և աշխատավարձ), ապա հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարների` սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված չափը գերազանցող գումարները (եթե այդպիսիք առկա են) մասնակիցներին վերադարձնելու կարգը սահմանում են հարկային մարմինը և Հայաստանի Հանրապետության կառավարության ֆինանսական ոլորտի պետական լիազորված մարմինը համատեղ հրամանով: Ամսական համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու ամսվա համար (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու ամսվա ընթացքում անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Տարեկան համախառն եկամուտը անձի կողմից ստացման ենթակա՝ հաշվետու տարվա ձեռնարկատիրական եկամտի, հաշվետու տարվա (ամիսների) համար հաշվարկված (բոլոր գործատուների հաշվարկած) աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտների ու այդ հաշվետու տարվա՝ անձին վճարված պայմանագրային եկամտի հանրագումարն է: Սույն մասով սահմանված առավելագույն սահմանաչափերը չեն տարածվում սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքերի վրա. 7. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել՝ 1) ամսական՝ ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 500 000 դրամը, բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 500 000 դրամը, |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմի 10 տոկոսի և 25 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն ամսական շեմը. 2) տարեկան՝ ա. համախառն եկամտի 5 տոկոսը, եթե այդ եկամտի չափը չի գերազանցում 6 000 000 դրամը, բ. համախառն եկամտի 10 տոկոսի և 300000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը, գ. սոցիալական վճարի հաշվարկման օբյեկտի առավելագույն տարեկան շեմի 10 տոկոսի և 300 000 դրամի տարբերությունը, եթե այդ եկամտի չափը գերազանցում է 6 000 000 դրամը. 8. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարի առավելագույն չափում հաշվի է առնվում նաև սույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 3-րդ մասի 2-րդ կետերով սահմանված սոցիալական վճարը. 9. Սույն հոդվածի 7-րդ մասով սահմանված՝ անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարի առավելագույն չափում որպես ինքնազբաղված անձ՝ ստացված եկամուտներից կատարվող սոցիալական վճարները հաշվի չեն առնվում. 10. Գործատուն, որպես սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի հարկային գործակալ, մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող վարձու աշխատողի անունից իր միջոցների հաշվին հաշվարկում և փոխանցում է սոցիալական վճար՝ խնամքի արձակուրդ գնալու օրվան հաջորդող ամսվանից մինչև երեխայի 2 տարին լրանալու ամիսը (ներառյալ) ընկած ժամանակահատվածի համար՝ ամսական 3 000 դրամի չափով: Սույն մասի իմաստով վարձու աշխատող է համարվում բացառապես գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 11. Անձը կարող է ընտրել իր նկատմամբ չկիրառելու՝ սույն հոդվածի 6-րդ մասով և 81-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված առավելագույն սահմանաչափերը` այդ մասին ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի կողմից վճարման ենթակա սոցիալական վճարի գումարը չի կարող գերազանցել սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» և 2-րդ կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված սահմանաչափերը: Անձը ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել սույն մասով կատարված ընտրությունից` ներկայացնելով դիմում հարկային մարմին: Սույն մասում նշված դիմումները վարձու աշխատողը (բացի հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողից) հարկային մարմին է ներկայացնում գործատուի միջոցով. 12. Սույն հոդվածի 11-րդ մասով նախատեսված դիմումները հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը սահմանում է հարկային ոլորտի Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը: |