FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  283

Պաշարների օգտագործումը Միության մաքսային տարածքում.
1. Նավերի ուղևորների և անձնակազմերի անդամների կողմից սպառման և օգտագործման համար նախատեսված պաշարները և (կամ) այդ նավերի բնականոն շահագործումն ու տեխնիկական սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ պաշարները կարող են սպառվել և օգտագործվել այդ նավերի վրա՝ Միության մաքսային տարածքում դրանց գտնվելու ժամանակ, այդ թվում՝ նավակայանում, նավանորոգարանում կամ նավանորոգման գործարանում նավերի վերանորոգման ժամանակ՝ ուղևորների, անձնակազմերի անդամների թվին և (կամ) կայանման տևողությանը համապատասխան քանակով.
2. Եթե կատարվում է օդանավերի վայրէջք Միության մաքսային տարածքում գտնվող մեկ կամ մի քանի օդանավակայաններում, այդ օդանավերի բնականոն շահագործումը և տեխնիկական սպասարկումն ապահովելու համար նախատեսված պաշարները և օդանավերի՝ վայրէջքի կետերում գտնվելու ընթացքում և դրանց միջև թռիչքի ժամանակ ուղևորների և անձնակազմերի անդամների կողմից սպառման և օգտագործման համար նախատեսված պաշարները կարող են օգտագործվել օդանավերի՝ վայրէջքի կետերում գտնվելու ընթացքում և դրանց միջև թռիչքի ժամանակ: Միության մաքսային տարածքում օդանավերի գտնվելու ժամանակ օդանավերի ուղևորներին ու անձնակազմերի անդամներին բաժանելու և իրացնելու համար նախատեսված պաշարները կարող են բաժանվել կամ վաճառվել այն պայմանով, որ այդ օդանավերի մեջ դրանք բաժանվում և վաճառվում են ուղևորներին կամ անձնակազմի անդամներին.
3. Գնացքների ուղևորների և գնացքի բրիգադների աշխատողների կողմից սպառման և օգտագործման համար նախատեսված պաշարներն ու այդ գնացքների բնականոն շահագործումն ու տեխնիկական սպասարկումն ապահովելու համար անհրաժեշտ պաշարները կարող են սպառվել և օգտագործվել այդ գնացքներում՝ դրանց ընթացուղիներում կամ Միության մաքսային տարածքում միջանկյալ կանգառի կամ կայանման կետերում՝ գնացքների ուղևորների և գնացքի բրիգադների աշխատողների թվին, ինչպես նաև կայանման տևողությանը և ճանապարհին գտնվելու ժամանակին համապատասխան քանակով:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  283

Գնացքների ուղևորներին և գնացքի բրիգադների աշխատողներին բաժանելու և իրացնելու համար նախատեսված պաշարները կարող են բաժանվել ու վաճառվել գնացքների՝ Միության մաքսային տարածքում գտնվելու ժամանակ այն պայմանով, որ դրանց բաժանումն ու վաճառքն իրականացվում են այդ գնացքների մեջ.
4. Փոխադրողը պարտավոր է ձեռնարկել Միության մաքսային տարածքում նավերի, օդանավերի կամ գնացքների գտնվելու ժամանակ սույն հոդվածին համապատասխան պաշարների օգտագործման համար անհրաժեշտ միջոցներ: Մաքսային մարմնի որոշմամբ՝ պաշարների պահպանման վայրը կարող է կնքվել՝ մաքսային կապարակնիքներ և կնիքներ դնելու միջոցով.
5. Նավերի վրա և օդանավերի կամ գնացքների մեջ գտնվող պաշարները մաքսային մարմնի թույլտվությամբ կարող են ժամանակավոր դատարկվել, փոխանցվել բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնող այլ նավերի վրա և օդանավերի կամ այլ գնացքների մեջ՝ սույն գլխով նախատեսված պայմանների պահպանմամբ.
6. Նավերից և օդանավերից կամ գնացքներից Միության մաքսային տարածքում դատարկված պաշարները մինչ դրանք բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնող այլ նավերի վրա և օդանավերի կամ գնացքների մեջ բեռնելը ենթակա են տեղավորման մաքսային հսկողության գոտում, որը գտնվում է դրանք դատարկելու, բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնող այլ նավեր և օդանավեր կամ այլ գնացքներ փոխանցելու թույլտվություն տրամադրած մաքսային մարմնի գործունեության տարածքում: Նավերից և օդանավերից կամ գնացքներից Միության մաքսային տարածք բեռնաթափված պաշարների հետ թույլատրվում է կատարել դրանք բեռների, ուղևորների և (կամ) ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնող այլ նավերի վրա և այլ օդանավերի կամ գնացքների մեջ բեռնելու նպատակով փոխանցելուն նախապատրաստելու համար անհրաժեշտ գործառնություններ.
7. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել «անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ որպես պաշարներ բաց թողնված և Միության մաքսային տարածքից գնացքներով արտահանվող օտարերկրյա ապրանքների օգտագործման կարգն ու պայմանները:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  283

8. Սույն Օրենսգրքի 281-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ կետերում նշված, Միության մաքսային տարածքից արտահանվող՝ որպես պաշար բաց թողնված ապրանքների հայտարարատուն պարտավոր է ապահովել այդ ապրանքների բեռնումը օդանավերի և (կամ) նավերի վրա նույն այն քանակով և վիճակով, որում դրանք որպես պաշարներ են գտնվել դրանք բաց թողնելու պահին՝ բացառությամբ բնական մաշվածության կամ կորստի հետևանքով կամ փոխադրման (տրանսպորտային փոխադրման) և պահպանման բնականոն պայմաններում ապրանքների բնական հատկությունների փոփոխության հետևանքով այդ ապրանքների քանակի և (կամ) վիճակի փոփոխության.
9. Որպես պաշար բաց թողնված օտարերկրյա ապրանքները կարող են օգտագործվել Միության մաքսային տարածքում սույն գլխով չնախատեսված նպատակներով՝ դրանք սույն Օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերով ձևակերպելու պայմանով: