FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  24

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին պաշտոնից ազատելը.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը, բացառությամբ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի, պաշտոնից ազատվում է՝
    1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու դեպքում.
    2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր դիմումի հիման վրա, այդ թվում՝ 20 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժը լրանալու կապակցությամբ.
    3) սույն օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ, եթե սույն օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել.
    4) հաստիքների կրճատման, հակակոռուպցիոն կոմիտեի լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե հակակոռուպցիոն կոմիտեում ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
    5) հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում.
    6) օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
    7) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա մահացած հայտարարվելու կամ անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում.
    8) եթե նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով.
    9) նրա նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
    10) նրա նկատմամբ պաշտոնից ազատում կարգապահական տույժ նշանակելու դեպքում.
    11) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան 120 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում ավելի քան 140 օր ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության և ծննդաբերության կամ կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդը.
    12) ատեստավորման արդյունքներով զբաղեցրած պաշտոնին նրա չհամապատասխանելու դեպքում.
    13) սույն օրենքով նախատեսված ատեստավորմանը երկու անգամ անընդմեջ անհարգելի պատճառներով չներկայանալու դեպքում.
    14) սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում.
    15) սույն օրենքի պահանջների խախտմամբ պաշտոնի նշանակված լինելու դեպքում.
2. Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  24

3. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարելու դեպքերն են՝
    1) պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը.
    2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը.
    3) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա նրա անգործունակ, անհայտ բացակայող ճանաչվելը կամ մահացած հայտարարվելը.
    4) նրա մահը.
    5) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը.
    6) նրա նկատմամբ կայացված՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշման առկայությունը.
    7) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի կողմից հրաժարականի դիմում Կառավարություն ներկայացնելը և վերջինիս կողմից այն հաստատվելը.
    8) հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի կողմից պաշտոնից ազատվելու վերաբերյալ գրավոր դիմում վարչապետին ներկայացնելը և վերջինիս կողմից նրան պաշտոնից ազատելը.
4. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են, եթե՝
    1) նա պաշտոնավարման ընթացքում ձեռք է բերել հիվանդություն կամ ֆիզիկական արատ, որը տևական ժամանակահատվածով խոչընդոտում է կամ խոչընդոտելու է իր պաշտոնեական պարտականությունների կատարումը.
    2) ի հայտ է եկել սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներից որևէ մեկը.
    3) նա խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված սահմանափակումները և անհամատեղելիության պահանջները.
    4) նա խախտել է քաղաքական գործունեությամբ զբաղվելու արգելքը.
    5) ի հայտ են եկել փաստեր, որ նա նշանակման պահին չի համապատասխանել ներկայացվող պահանջներին.
5. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի լիազորությունների ժամկետը լրանում է նրա նշանակման օրվան հաջորդող վեցերորդ տարվա նույն օրը: