Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 60 Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն ընդունելու կարգը. 1. Հանձնաժողովը օրենքով սահմանված պահանջներին համապատասխան դիմում ստանալու դեպքում սկսում է եզրակացության ընդունման ընթացակարգ տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ. 2. Տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տրամադրվում է դիմումն ստանալու օրվանից հետո՝ մեկամսյա ժամկետում. 3. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ տնտեսական մրցակցությանը և սպառողների շահերին առնչվող հարցերի վերաբերյալ եզրակացություն տալու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև մեկամսյա ժամկետով. 4. Նախքան եզրակացության ընդունումը Հանձնաժողովն անհրաժեշտության դեպքում սույն օրենքով սահմանված կարգով կարող է դիմել դիմումատուին, պետական մարմիններ և այլ սուբյեկտներին՝ եզրակացության ընդունման համար անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու պահանջով, ինչպես նաև ստանալ քննարկման ենթակա հարցերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն, ինչպես նաև դիմումատուին կամ այլ անձանց հրավիրել Հանձնաժողովի նիստի կամ քննարկման. 5. Սույն հոդվածի 4-րդ մասում նշված տեղեկատվության բացակայության դեպքում Հանձնաժողովը եզրակացությունն ընդունում է այդ տեղեկատվության բացակայությամբ՝ նշելով դրա նշանակությունը և ազդեցությունը քննարկվող հարցի վերաբերյալ: |