FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  316

Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում կայացված արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու միջոցով դատարանում կարող են վիճարկել արբիտրաժային վարույթի մասնակիցները, ինչպես նաև այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ՝ «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն.
2. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը ներկայացվում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դատարան նույն օրենքով սահմանված ժամկետում.
3. Այն անձինք, որոնց իրավունքների ու պարտականությունների վերաբերյալ արբիտրաժը կայացրել է վճիռ, կարող են ներկայացնել արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմում մեկ ամսվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ իմացել են այդ վճռի կայացման մասին.
4. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու մասին դիմումը վարույթ ընդունվելու դեպքում դրա կատարումը կասեցվում է մինչև դիմումի քննության արդյունքներով եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելը։