FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

Կրեդիտավորման պայմանագրի կնքումը.
1. Կրեդիտավորման պայմանագիրը կնքվում է կրեդիտավորողի կողմից կրեդիտավորման պայմանագիր կնքելու գրավոր առաջարկը (օֆերտան) կրեդիտառուին առձեռն կամ փոստով հանձնելու և այդ առաջարկը կրեդիտառուի կողմից գրավոր ձևով ընդունելու (ակցեպտի) միջոցով: Կրեդիտավորման պայմանագիրը կարող է կնքվել մեկ փաստաթուղթ կազմելու միջոցով, մասնավորապես կրեդիտավորողի ստորագրած պայմանագրի նախագիծը կրեդիտառուին հանձնելու և այդ նախագիծը կրեդիտառուի կողմից ստորագրվելու միջոցով: Կրեդիտավորողը պարտավոր է մինչև կրեդիտավորման պայմանագրի կնքումը՝ առնվազն յոթ օր առաջ, կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը և կրեդիտավորման պայմանագրի նախագիծը տրամադրել կրեդիտառուին: Կրեդիտավորողն իրավունք ունի կրեդիտառուի ստորագրմանը ներկայացնելու միայն կրեդիտավորման պայմանագրի այն նախագիծը, որը սույն մասով սահմանված ժամկետում տրամադրվել է կրեդիտառուին: Եթե կրեդիտառուին տրամադրված կրեդիտավորման պայմանագրի նախագծում ոչ կրեդիտառուի նախաձեռնությամբ կատարվել է որևէ փոփոխություն, ապա կրեդիտավորման պայմանագրի փոփոխված տարբերակը ևս պետք է ներկայացվի կրեդիտառուին` այդ պայմանագիրը կնքելուց առնվազն յոթ օր առաջ.
2. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկն ուժի մեջ է յոթ աշխատանքային օր, եթե առաջարկի մեջ ավելի երկար ժամկետ նախատեսված չէ: Սույն մասում նշված յոթնօրյա ժամկետի հաշվարկն սկսվում է կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուին հանձնելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից.
3. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուն կարող է ընդունել սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում: Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը կրեդիտառուն ընդունում է այն ստորագրելու և առձեռն, իսկ կրեդիտավորողի համաձայնության դեպքում` նաև փոստով կրեդիտավորողին վերադարձնելու միջոցով.
4. Կրեդիտավորման պայմանագիր կնքելու առաջարկը պետք է պարունակի սույն օրենքի 7-րդ հոդվածում նշված տեղեկությունները, ինչպես նաև նշում պարունակի այդ առաջարկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված ժամկետում ընդունելու՝ կրեդիտառուի իրավունքի մասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  6

5. Կրեդիտավորողը պարտավոր է ապահովել, որ կրեդիտառուն կրեդիտավորման պայմանագրի կնքման պահից ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում ստանա կրեդիտավորման պայմանագրի մեկ բնօրինակ: Կրեդիտավորման պայմանագրի մեկ բնօրինակն իրեն հանձնված չլինելու վերաբերյալ կրեդիտառուի հայտարարությունը համարվում է հավաստի, քանի դեռ այլ բան չի ապացուցվել.
6. Կրեդիտավորողը պարտավոր է կրեդիտառուի պահանջով վերջինիս տրամադրել կրեդիտավորման պայմանագրի՝ կրեդիտավորողի հաստատած պատճենը: Կրեդիտավորման պայմանագրի պատճենը տրամադրելու համար կրեդիտավորողն իրավունք ունի գանձելու միայն կրեդիտավորման պայմանագրի պատճենը պատրաստելու համար անհրաժեշտ վճարը: