FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՃՈՒՐԴՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

article  3

Մշակութային աճուրդների դասակարգումը և տեսակները. 1․ Մշակութային աճուրդները դասակարգվում են ըստ ժամանակագրության (մ․ թ․ ա․ ժամանակաշրջանից մինչև 21-րդ դար) և տեսակների (հնագիտական, կիրառական արվեստի, գեղարվեստորեն ձևավորված պաշտամունքային նշանակության առարկաների, կերպարվեստի, ձեռագիր և տպագիր գրական արժեքների, երաժշտական գործիքների, գոբելենների, գորգերի, կահույքի)։ 2․ Մշակութային աճուրդի շուկան բաժանվում է առաջնային և երկրորդային մակարդակների՝
    1) առաջնային մակարդակում մշակութային արժեքների կամ մշակութային նշանակության առարկաների առք ու վաճառքը տեղի է ունենում անմիջականորեն վաճառողների և գնորդների միջև․ 2) երկրորդային մակարդակում մշակութային արժեքները կամ մշակութային նշանակության առարկաները սեփականատերերից սպառողներին են անցնում մշակութային աճուրդի տների, աճուրդի կազմակերպիչների և արվեստի գործակալների միջոցով։ 3․ Մշակութային աճուրդները լինում են բաց և փակ։ Բաց աճուրդն իրականացվում է հրապարակային, իսկ փակ աճուրդին մասնակցում են միայն այդ նպատակով հրավիրված անձինք: