FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը.
1. Արգելվում է`
    1) առողջապահական կազմակերպությունների կողմից մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը.
    2) համապատասխանության գնահատում չանցած կամ պիտանելիության ժամկետանց մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը.
    3) մանկական կաթնախառնուրդ չհանդիսացող սննդամթերքը վաճառել կամ ներկայացնել որպես պիտանի 6 ամսականից փոքր մանուկների կերակրման համար.
    4) մանկական սննդի և հարակից ապրանքների վաճառքը` լիազոր մարմնի սահմանած պահպանման համապատասխան պայմաններ չունեցող առևտրի օբյեկտի, սպառողական ապրանքների շուկայի, շրջիկ առևտրի կետի և (կամ) առևտրի կենտրոնի կողմից.
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պահանջների խախտումն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվություն: