Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 28 Կարգապահական տույժերը կիրառելու կարգը. 1. «Նկատողություն» և «խիստ նկատողություն» կարգապահական տույժերը կիրառվում են հրամանով և հայտարարվում են անհատապես կամ շարքի առաջ. 2. «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժի ենթարկված զինծառայողը ոչ պակաս, քան մեկ շաբաթով զրկվում է զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակում ստանալու իրավունքից. 2.1. «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Ամսական պաշտոնային դրույքաչափի իջեցում» կարգապահական տույժ կիրառելու հրամանի հիման վրա զինծառայողի ամսական դրամական ապահովությունը հաշվարկող իրավասու ստորաբաժանման կողմից զինծառայողին չի հաշվարկվում հրամանում նշված չափով և ժամկետով պաշտոնային դրույքաչափի մասը, ընդ որում, տույժի կիրառման հետևանքով զինծառայողին վճարվող ամսական պաշտոնային դրույքաչափը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափից. 3. «Հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում զինծառայողին չի տրվում արձակուրդ: Ընդ որում, նման կարգապահական տույժ չի կարող տրվել պարտադիր զինծառայողի ծառայության վերջին երեք ամիսների ընթացքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 28 4. «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժը տրվում է մեկից ավելի անգամ դիտավորությամբ կարգապահական խախտումներ թույլ տալու համար կարգապահական տույժերի ենթարկված կամ մեկ կոպիտ խախտում թույլ տված զինծառայողին, կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժ տրվում է զորամասի հրամանատարից ոչ ցածր պաշտոն զբաղեցնող հրամանատարների (պետերի) հրամանով: «Կարգապահական վաշտ ուղարկելը» տույժի ենթարկված զինծառայողներն ուղարկվում են համապատասխան կարգապահական վաշտեր, որոնք ստեղծվում են կայազորային սկզբունքով: Կարգապահական վաշտերում իրականացվում է օրվա խստացված կարգացուցակով ծառայություն: Կարգապահական վաշտերի ցանկը և օրվա խստացված կարգացուցակը սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով. 5. «Գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժ տալու դեպքում զինծառայողից վերցվում է ստացած համապատասխան գերատեսչական կրծքանշանը. 6. «Նախազգուշացում պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժը կրելու ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և կարող է նշանակվել ցածր պաշտոնի կամ համապատասխան թափուր պաշտոն չլինելու դեպքում օրենքով սահմանված կարգով արձակվել զինվորական ծառայությունից. 7. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ազատվում է զբաղեցրած պաշտոնից և նշանակվում է զբաղեցրած պաշտոնից մեկ աստիճանով ցածր պաշտոնի: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ article 28 8. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկելու մասին իրավասու հրամանատարի (պետի) հրամանով զինծառայողը համարվում է շնորհված զինվորական կոչումից մեկ աստիճան ցածր զինվորական կոչում ունեցող. 9. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի կրման ժամանակահատվածը չի հաշվարկվում զինծառայողի ունեցած զինվորական կոչման կրման ժամկետում. 10. «Ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով ուղարկվում է օրենքով սահմանված կարգով հետագա զինվորական ծառայությունը շարունակելու կամ արձակվում է զինվորական ծառայությունից. 11. «Զինվորական ծառայությունից արձակում» կարգապահական տույժը կիրառվում է հրամանով և հայտարարվում է անհատապես կամ համապատասխան շարքի առաջ: Նշված կարգապահական տույժի ենթարկված զինծառայողն իրավասու հրամանատարի (պետի) հրամանով արձակվում է զինվորական ծառայությունից` օրենքով սահմանված կարգով: |