FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  133

6. Եթե Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների զեկույցներից մեկը բացասական է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը տալիս է գրավոր համաձայնություն, և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան.
7. Եթե Քրեակատարողական կամ Պրոբացիայի ծառայությունների զեկույցներից մեկը բացասական է, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում, եթե դատապարտյալը չի տալիս գրավոր համաձայնություն: Սույն մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու կարգի մասին.
8. Եթե Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների զեկույցները բացասական են, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան չներկայացնելու մասին որոշում: Սույն մասով նախատեսված դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին գրավոր ծանուցում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը կրկին քննարկելու կարգի, ինչպես նաև պատիժ կատարող հիմնարկի վարչակազմի որոշումը բողոքարկելու իրավունքի մասին: Որոշումը կարող է բողոքարկվել դատարան որոշումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  133

Ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ներկայացման կարգը.
1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու նպատակով դատապարտյալը պատժի ժամկետի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով սահմանված մասը լրանալուց ոչ շուտ, քան երեք ամիս առաջ իրավունք ունի գրավոր դիմում ներկայացնելու քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը սույն մասով նախատեսված ժամկետը լրանալուց մեկ ամիս առաջ պարտավոր է դատապարտյալին գրավոր ծանուցել դիմում ներկայացնելու կարգի մասին.
2. Դատապարտյալը դիմումով կարող է ներկայացնել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու համար համապատասխան հիմնավորումներ.
3. Դատապարտյալի գրավոր դիմումն ստանալու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմն այդ մասին ծանուցում է Պրոբացիայի ծառայությանը զեկույց ներկայացնելու նպատակով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած ժամկետում և կարգով՝ Քրեակատարողական ծառայություն՝ կցելով դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը և անհրաժեշտ այլ փաստաթղթեր.
4. Քրեակատարողական ծառայությունը դիմումը, իսկ Պրոբացիայի ծառայությունը ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում, կազմում և ներկայացնում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 85-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված հանգամանքների վերաբերյալ զեկույցներ (այսուհետ՝ զեկույցներ): Դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետը չպահպանվելու դեպքում զեկույցները կազմվում են պաշտոնական ծանուցումն ստանալուց հետո՝ 80 օրվա ընթացքում.
5. Եթե Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայությունների զեկույցները դրական են, ապա քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալի նկատմամբ նշանակված պատժի ժամկետի՝ օրենքով սահմանված մասը լրանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ընդունում է դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու մասին որոշում և յոթ աշխատանքային օրվա ընթացքում միջնորդագրով ներկայացնում դատարան:
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  133

9. Քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելու կամ չներկայացնելու մասին որոշման և զեկույցների պատճենները, դատապարտյալի անձնական գործի ամփոփ տեղեկանքը որոշումը կայացնելուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով կայացված որոշումն օրենսդրությանը հակասող համարելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը նշված ակտը վերացնելու միջնորդագիր է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը միջնորդագրի քննության արդյունքների մասին տեղեկացնում է միջնորդագրի հեղինակին: Եթե միջնորդագրի քննության ընթացքում պարզվում է, որ դատապարտյալը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի որոշումը, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը միջնորդագիրը վերադարձնում է հեղինակին.
10. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարան ներկայացնելիս միջնորդագրին կցվում են զեկույցները, դատապարտյալի անձնական գործը և առկայության դեպքում՝ դատապարտյալի ներկայացրած նյութերը.
11. Դրական զեկույցների դեպքում` մինչև զեկույցները դատարան ներկայացնելը, իսկ զեկույցներից առնվազն մեկի բացասական լինելու դեպքում՝ մինչև քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից որոշում ընդունելը, դատապարտյալն իրավունք ունի`
    1) իրեն մատչելի ձևով, այդ թվում՝ համապատասխան մասնագետի միջոցով իր վերաբերյալ կազմված նյութերին ծանոթանալու և անվճար դրանց պատճենները ստանալու.
    2) բացատրություններ և փաստաթղթեր ներկայացնելու, հայտարարություններով հանդես գալու.
    3) իր կարծիքն իրեն վերաբերող հարցերի քննարկման ժամանակ հայտնելու.
    4) իր վերաբերյալ կազմված զեկույցներն ստանալու.
    5) հայերենին չտիրապետելու դեպքում պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու.
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  133

6) օրենքով նախատեսված դեպքերում՝ այլ իրավունքներ.
12. Սույն հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով նախատեսված դեպքերում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել համապատասխան որոշման ընդունումից հետո՝ երեք ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում.
13. Դատարանի կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին որոշում կայացնելու դեպքում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ հարցը կարող է կրկին քննարկվել դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամիս անց, եթե դատապարտյալը նշված ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան 40 օր առաջ ներկայացրել է դիմում: Դատապարտյալի կողմից կրկին դիմում ներկայացվելու դեպքում զեկույցները կազմվում են դիմումն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում.
14. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ զեկույցը կազմելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը.
15. Պետության միջոցների հաշվին թարգմանչի ծառայություններից օգտվելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: