Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 40 Լիցենզիայի տրամադրումը, պայմանները, գործողության ժամկետը, լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները և սպասարկման տարածքը. 1. Սկսած դիմողի կողմից բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը Կարգավորող հանձնաժողով ներկայացնելու պահից` Կարգավորող հանձնաժողովը սահմանված ժամկետում, որի տևողությունը չպետք է գերազանցի 80 աշխատանքային օրը, քննարկում է լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտը և ընդունում հայտը բավարարելու կամ մերժելու որոշում. 2. Լիցենզիայի պայմանները սահմանում է Կարգավորող հանձնաժողովը. 3. Լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվում է Կարգավորող հանձնաժողովի որոշմամբ և ամրագրվում լիցենզիայում՝ ելնելով հետևյալ չափանիշներից. 1) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը սեփականության իրավունքով լիցենզավորվող անձին պատկանելու դեպքում` մինչև 25 տարի ժամկետով. 2) լիցենզավորված գործունեության իրականացման համար անհրաժեշտ գույքը պայմանագրով լիցենզավորվող անձի տնօրինման կամ տիրապետման տակ գտնվելու դեպքում` մասնավոր կառավարման պայմանագրով նախատեսված ժամկետով. 4. Լիցենզավորման ենթակա գործունեության էությունը կազմող գործառույթները և սպասարկման տարածքը սահմանվում են լիցենզիայով։ |