Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 48 Զննումը. 1. Զննումը կատարվում է անձանց, առարկաների կամ տեղանքի` տվյալ գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող արտաքին (զգայարանների վրա ներգործելու ունակ) հատկանիշները հետազոտելու և բացահայտելու նպատակով` զննման օբյեկտը դատավորի նկարագրելու միջոցով։ Անհրաժեշտության դեպքում զննմանը կարող են ներգրավվել նաև փորձագետներ և վկաներ. 2. Զննումը, որպես կանոն, կատարվում է դատարանում։ Եթե զննման օբյեկտը հնարավոր չէ տեղաշարժել, կամ դրա տեղափոխումը դատարան կապված է անհամաչափ դժվարությունների կամ ծախսերի հետ, ապա զննումը դատարանը կատարում է տեղում. 3. Զննումը տեղում կատարելիս պահպանվում է դատական նիստի համար սույն օրենսգրքով սահմանված կարգը։ Զննումը տեղում կատարելիս զննման ժամանակի և վայրի մասին դատավարության մասնակիցները ծանուցվում են, սակայն նրանց չներկայանալն արգելք չէ զննումը կատարելու համար. 4. Զննման արդյունքները դատավորի խոսքից բառացի արձանագրվում են։ Արձանագրությանը կարող են կցվել զննման ժամանակ կազմված կամ ստուգված պլաններ, գծագրեր, լուսանկարներ, փաստաթղթերի պատճեններ, զննման ժամանակ կատարված լուսանկարներ կամ տեսագրություններ, ինչպես նաև փորձագետի գրավոր եզրակացություն։ Զննման ժամանակ դատավարության մասնակիցներն իրավունք ունեն պահանջելու զննման արձանագրության մեջ ներառել իրենց դիտողությունները: Զննման արձանագրությունը գրավոր ապացույց է. 5. Եթե զննումը կատարել է նոտարը՝ «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, ապա դատավարության մասնակիցներն իրավունք ունեն հարցաքննելու նոտարին դատական նիստում։ Նոտարը հարցաքննվում է վկայի համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։ |