FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴՈՒ ԱՐՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ԴՈՆՈՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՓՈԽՆԵՐԱՐԿՈՒՄԱՅԻՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելու ընթացակարգը.
1. Արյունը կամ դրա բաղադրամասը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինս անցնում է անվճար բժշկական հետազոտություն, որն իրականացնում է (են) բժիշկը (բժիշկները)` լիազոր մարմնի հաստատած կարգով.
2. Արյան հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով բժշկական կազմակերպությունը անհրաժեշտ քանակությամբ արյուն է վերցնում, պիտակավորում և ուղարկում հետազոտության.
3. Փոխհատուցվող դոնորից արյուն վերցնելու կամ արյան բաղադրամասերի հավաքման դեպքում լիազոր մարմնի սահմանած կարգով կարող է իրականացվել արյան նմուշի հետազոտություն, իսկ հակացուցումների բացակայության դեպքում` վերցվել անհրաժեշտ քանակությամբ արյուն կամ արյան բաղադրամաս: Այս դեպքում դոնորը արյունը վերցնելու և հետազոտման ամբողջ գործընթացում պետք է մնա բժշկական կազմակերպության բժշկական անձնակազմի հսկողության ներքո: