Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 953 Չեկը չվճարելու հետևանքները. 1. Վճարողի կողմից չեկը վճարելուց հրաժարվելու դեպքում չեկի տերն իրավունք ունի իր ընտրությամբ հայց հարուցել ընդդեմ չեկով պարտավոր մեկ, մի քանի կամ բոլոր անձանց (չեկ տվողի, ավալիստի, փոխանցագրողների), որոնք նրա հանդեպ կրում են համապարտ պատասխանատվություն. 2. Չեկի տերն իրավունք ունի նշված անձանցից պահանջել վճարելու չեկի գումարը, վճար ստանալու իր ծախսերը, ինչպես նաև սույն օրենսգրքի 411 հոդվածի 1-ին կետին համապատասխան տոկոսներ: Նույնպիսի իրավունք պատկանում է չեկով պարտավոր անձին այն բանից հետո, երբ նա վճարել է չեկը. 3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված անձանց դեմ չեկի տիրոջ հայցը կարող է ներկայացվել չեկը վճարման ներկայացնելու ժամկետի ավարտից վեց ամսվա ընթացքում: Պարտավոր անձանց միջև միմյանց հանդեպ հայցերով հետադարձ պահանջները մարվում են վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ համապատասխան պարտավոր անձը բավարարել է պահանջը կամ նրա դեմ հայց հարուցելու օրվանից: |