Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 7 Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը. 1. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար ճյուղային հաշվառում իրականացնելու նպատակով պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը վարում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը (այսուհետ` վարչական ռեգիստր). 2. Վարչական ռեգիստրը ներառում է Հայաստանի Հանրապետությունում գրանցված (հաշվառված) տնտեսավարող սուբյեկտների փաստացի գործունեության կամ տնտեսավարող սուբյեկտի կառավարման գործադիր մարմնի վայրի, գործունեության հիմնական և ոչ հիմնական տեսակների, աշխատողների քանակի, օտարերկրյա մասնակցության, արտադրված արտադրանքի, մատուցված ծառայությունների ծավալի, արտահանման, ներդրումների (այդ թվում՝ օտարերկրյա), եկամուտների, ներմուծման և այլ անհրաժեշտ ցուցանիշների մասին շարունակական արդիականացման ենթակա տվյալների բազա. 3. Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրը ստեղծվում է հարկային մարմինների, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, ոլորտի զարգացման համար պատասխանատու Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխանակված և տրամադրված տեղեկությունների, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների հիման վրա. 4. Տնտեսավարող սուբյեկտների հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմինը. 5. Կախված հավաքվող ցուցանիշների բնույթից` հաշվետվությունները ներկայացվում են ամսական, եռամսյակային կամ կիսամյակային պարբերականությամբ, որը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: |