Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 128.1 Ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո համայնքների ավագանիների՝ համամասնական ընտրակարգով անցկացվող հերթական կամ արտահերթ ընտրության նշանակումը և անցկացումը, թեկնածուների առաջադրումը և գրանցումը. 1. Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո հերթական կամ արտահերթ ընտրությունների արդյունքով ընտրված համայնքի ավագանու ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման օրը, եթե ընտրությունների արդյունքները դատարան չեն բողոքարկվել, իսկ ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի ուժի մեջ մտնելու օրը. 2. Ռազմական կամ արտակարգ դրության հետևանքով տեղի չունեցած Երևանի ավագանու հերթական կամ արտահերթ ընտրությունը, ինչպես նաև համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունը նշանակվում է Կառավարության որոշմամբ, իսկ համամասնական ընտրակարգով անցկացվող մյուս համայնքների ավագանիների հերթական ընտրությունները նշանակվում են համապատասխան մարզպետի որոշմամբ՝ ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո՝ ոչ ուշ, քան յոթ օրվա ընթացքում. 3. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 21 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն. 4. Ընտրություններին մասնակցող կուսակցությունների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 21, և ոչ ուշ, քան 19 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն. 5. Ընտրական տեղամասերը կազմավորվում, իսկ տեղամասային կենտրոնները սահմանվում են քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 20 օր առաջ։ Լիազոր մարմինն ընտրողների ցուցակները քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 17 օր առաջ հանձնում է տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողին, որն այն փակցնում է տեղամասային կենտրոնում՝ բոլորի համար տեսանելի տեղում. 6. Տեղամասային ընտրական հանձնաժողովում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 20 օր, և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն։ |