Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 15 Կազմակերպության անդամների իրավունքները և պարտականությունները. 1. Կազմակերպության անդամն իրավունք ունի` 1) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով ընտրելու և ընտրվելու Կազմակերպության կառավարման կամ վերահսկողություն իրականացնող մարմիններում. 2) ներկա լինելու Ժողովին անձամբ, իսկ իրավաբանական անձի դեպքում՝ նաև լիազորված անձի միջոցով կամ Կազմակերպության կոլեգիալ կառավարման այլ մարմինների նիստերին. 3) Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով օգտվելու նրա ծառայություններից. 4) ծանոթանալու Կազմակերպության մարմինների արձանագրություններին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները. 5) Կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված կամ դատական կարգով բողոքարկելու Կազմակերպության մարմինների որոշումները. 6) Կազմակերպությունից պահանջելու տեղեկություններ, ստանալու փաստաթղթերի պատճեններ՝ Կազմակերպության կանոնադրության փոփոխությունների, մարմինների արձանագրությունների, որոշումների, գույքի կառավարումից ստացված դրամական միջոցների վերաբերյալ, ինչպես նաև ստանալու նրա ֆինանսական հաշվետվությունների աուդիտն իրականացրած անկախ աուդիտորի եզրակացության պատճենը, որոնք վերաբերում են վերջին երեք տարիներին. 7) իրականացնելու օրենքով կամ Կազմակերպության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներ. 2. Կազմակերպության անդամը պարտավոր է` 1) կատարել Կազմակերպության կանոնադրական պահանջները և կառավարման մարմինների որոշումները. 2) բարեխղճորեն կատարել կառավարման մարմինների որոշմամբ իր վրա դրված պարտականությունները. 3) վճարել անդամավճար, եթե կանոնադրությամբ սահմանված է: |