Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 47 Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ և ներկայացուցչություն ստեղծելը. 1. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ներդրումային ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելիս պետք է ստանա Կենտրոնական բանկի նախնական համաձայնությունը՝ ներկայացնելով Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և բովանդակությամբ հետևյալ փաստաթղթերը՝ 1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու նախնական համաձայնություն ստանալու միջնորդագիրը. 2) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ստեղծվող մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործարար ծրագիրը. 3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր. 2. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծմանը նախնական համաձայնություն տալու մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքներին և իրավական ակտերին, նրանցում ներկայացված տեղեկությունները ստույգ են և արժանահավատ, և առկա չեն ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության ստեղծմանը համաձայնություն տալու` սույն օրենքի 48-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը. 3. Կենտրոնական բանկը տալիս է ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղ կամ ներկայացուցչություն ստեղծելու իր համաձայնությունը կամ մերժում է միջնորդագիրը՝ այն Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից 30-օրյա ժամկետում. 4. Ներդրումային ընկերությունը համապատասխան երկրի օրենսդրությամբ սահմանված կարգով այլ երկրում մասնաճյուղ կամ ներկայացուցչություն գրանցելուց (լիցենզավորելուց, արտոնագրվելուց) հետո պարտավոր է 10-օրյա ժամկետում հաշվառել այն Կենտրոնական բանկում՝ ներկայացնելով գրանցման (լիցենզավորման, արտոնագրման) փաստը վկայող փաստաթուղթ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 47 5. Կենտրոնական բանկը ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մասնաճյուղի կամ ներկայացուցչության հաշվառումից հետո` հնգօրյա ժամկետում, այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազորված մարմնին՝ վերջինիս կողմից ներդրումային ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար: |