Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33 Հայտերի բացումը. 1. Հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնեն դրանք ներկայացնելու վերջնաժամկետին: Փակ մրցույթի դեպքում հայտերը հրավեր ստացած բոլոր մասնակիցների գրավոր համաձայնության դեպքում կարող են բացվել մինչև հրավերում նշված ժամկետը լրանալու օրը. 2. Հայտերի բացման նիստում հրապարակվում են` 1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր մասնակցի անվանումը (անունը). 2) տեղեկություններ` հայտեր պարունակող ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ. 3) տեղեկություններ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության վերաբերյալ. 4) տեղեկություններ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված վավերապայմաններին համապատասխանելու մասին. 5) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը` տառերով և թվերով արտահայտված. 6) տեղեկություններ` հայտերի հետկանչման կամ փոփոխությունների մասին. 3. Հայտերը բացվելուց հետո կազմվում է արձանագրություն, որը կցվում է գնման ընթացակարգի արձանագրությանը: Արձանագրությունն ստորագրում են գնահատող հանձնաժողովի նիստին ներկա անդամները: Արձանագրությունը պարունակում է` 1) տեղեկություն` հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին. 2) հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները (անունները) և հասցեները. 3) տվյալներ` ծրարների կազմման և ներկայացման` հրավերի պահանջներին համապատասխանության մասին. 4) տվյալներ` բացված յուրաքանչյուր ծրարում հրավերով պահանջվող փաստաթղթերի առկայության մասին. 5) տվյալներ` յուրաքանչյուր մասնակցի ներկայացրած փաստաթղթերի` հրավերով սահմանված պայմաններին համապատասխան կազմված լինելու մասին. 6) յուրաքանչյուր մասնակցի առաջարկած գինը. 7) տվյալներ` ընտրված և այդպիսին չճանաչված մասնակիցների վերաբերյալ. 8) գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը. 9) տեղեկատվություն` հայտերի վերաբերյալ հարցումների և պատասխանների մասին. 10) հանձնաժողովի հաջորդ նիստի վայրը, օրը և ժամը. 11) նիստին ներկա հանձնաժողովի անդամների անունները և ազգանունները: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33 8. Հայտերի բացման նիստի օրվա ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը հայտերի բացման նիստի արձանագրությունը հրապարակվում է տեղեկագրում: Պետական գաղտնիք պարունակող գնումների կատարման դեպքում սույն մասով նախատեսված արձանագրությունը հայտերի բացման նիստին հաջորդող առաջին աշխատանքային օրն ուղարկվում է հայտեր ներկայացրած բոլոր մասնակիցներին: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 33 4. Եթե գնահատող հանձնաժողովի անդամը կամ մասնակիցը հայտերի բացման վերաբերյալ ցանկանում է արտահայտել հայտերի բացման նիստի արձանագրության մեջ չներառված կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում է գրավոր` նիստի ընթացքում, որը կցվում է սույն հոդվածի 3-րդ մասում նշված արձանագրությանը. 5. Մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա լինել գնահատող հանձնաժողովի նիստերին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել գնահատող հանձնաժողովի նիստերի արձանագրությունների պատճենները, որոնք տրամադրվում են մեկ օրացուցային օրվա ընթացքում: Պատվիրատուն պարտավոր է ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար, բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների. 6. Գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարը չի կարող մասնակցել գնահատող հանձնաժողովի աշխատանքներին, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում պարզվում է, որ վերջիններիս հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը կամ իրենց մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձը (ծնող, ամուսին, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ, ինչպես նաև ամուսնու ծնող, երեխա, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) կամ այդ անձի հիմնադրած կամ բաժնեմաս (փայաբաժին) ունեցող կազմակերպությունը տվյալ ընթացակարգին մասնակցելու համար ներկայացրել է հայտ. 7. Եթե առկա է սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված պայմանը, ապա տվյալ ընթացակարգի առնչությամբ շահերի բախում ունեցող գնահատող հանձնաժողովի անդամը կամ քարտուղարն անհապաղ ինքնաբացարկ է հայտնում: Հանձնաժողովի անդամները և քարտուղարն ստորագրում են շահերի բախման բացակայության մասին հայտարարություն, որը պայմանագիր կնքելու մասին որոշման հետ հրապարակվում է տեղեկագրում: |