Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը. Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցվում է` 1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու դեպքում. 2) կեղծ կամ սխալ փաստաթղթերի կամ կեղծ տվյալների հիման վրա քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում, եթե անձի կողմից կեղծ կամ սխալ փաստաթղթեր կամ կեղծ տվյալներ ներկայացնելը հիմնավորվել է օրենքով սահմանված կարգով, և արարքը կատարելու պահից չի անցել 5 տարի. 3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված հիմքերով: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու հիմքերն ի հայտ գալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը հարուցում է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու գործընթաց, որի մասին անձը ծանուցվում է օրենքով սահմանված կարգով: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը կազմում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու եզրակացություն և ներկայացնում Քաղաքացիության հարցերով միջգերատեսչական հանձնաժողով՝ այն սույն օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով քննարկելու և Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին եզրակացություն ներկայացնելու համար: Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը սույն օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով անձի քաղաքացիությունը դադարեցնելու մասին առաջարկություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության Նախագահին՝ կցելով Հայաստանի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրի նախագիծը, որը, սույն օրենքի 27-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն, լուծում է անձի քաղաքացիությունը դադարեցնելու հարցը։ |