FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  81

ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ: ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակումից 60 օր հետո.
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1993 թվականի «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» և «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկման կարգի մասին» որոշումը, բացառությամբ տվյալ որոշման յոթերորդ մասի «դ» կետի: Վերջինս ուժը կորցնում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի մեջ համապատասխան լրացում կատարելուց հետո.
3. Մինչև 1996 թվականի հուլիսի 1-ը լիցենզավորված և գործող բանկերը (և նրանց մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները) համարվում են լիցենզավորված, իսկ մասնաճյուղերը` գրանցված` սույն օրենքի դրույթների համաձայն.
4. Կենտրոնական բանկին` սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում`
    ա) վերանայել Կենտրոնական բանկի որոշումները և դրանք համապատասխանեցնել սույն օրենքի պահանջներին.
    բ) ընդունել սույն օրենքով սահմանված այն նորմատիվ ակտերը, որոնք անհրաժեշտ են սույն օրենքի անարգել գործողության համար.
    գ) սահմանել բանկերի նկատմամբ սույն օրենքով նախատեսված պատժամիջոցների կիրառման կարգը` այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներին.
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` Կենտրոնական բանկի հետ համատեղ, սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` - մեկամսյա ժամկետում Ազգային ժողով ներկայացնել բանկերի լիցենզավորման հետ կապված տուրքերի տեսակների և չափերի վերաբերյալ առաջարկություններ. - երկամսյա ժամկետում սույն օրենքի կիրառումն ապահովելու նպատակով Ազգային ժողով ներկայացնել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  81

6. Մինչև սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում օրենքներում և այլ իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելը առկա նորմերը և կարգերը շարունակում են գործել.
7. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերը, անկախ կազմակերպական-իրավական տեսակից, պարտավոր են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան մինչև 1997 թվականի հունվարի 1-ը վերագնահատել սեփականության իրավունքով իրենց պատկանող հիմնական միջոցները: Երևան 30 հունիսի 1996 թ.ՀՕ-68