Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ article 13 Նոտարի պաշտոնավարելու սկիզբը. 1. Նոտարն իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն է անցնում նշանակումից հետո ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում: Երկամսյա ժամկետում իր պարտականությունների կատարմանը չանցնելու դեպքում արդարադատության նախարարն ուժը կորցրած է ճանաչում որակավորում ստացած անձին նոտարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ հրամանը. 2. Նոտարը, մինչև պաշտոն ստանձնելը, արդարադատության նախարարին և նոտարական պալատ է ներկայացնում իր ստորագրության նմուշը, իր գրասենյակի հասցեն, կապի միջոցների տվյալները. 3. Մինչև նոտարի կողմից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում իր պաշտոնեական պարտականությունների կատարմանն անցնելը նոտարական պալատը նրան ապահովում է էլեկտրոնային նոտարի համակարգ մուտք գործելու հնարավորությամբ. 4. Էլեկտրոնային նոտարի համակարգը մեքենածրագրային համալիր է, որը նախատեսված է նոտարական գործունեության ավտոմատացման, ինչպես նաև նոտարների, նոտարական պալատի, արդարադատության և այլ մարմինների էլեկտրոնային համակարգերի միջև կապ ապահովելու համար: |