FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  82

ԺՈՂՈՎԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ.
1. Ժողովի արձանագրությունը կազմվում է ժողովի ավարտից 5 օրվա ընթացքում` առնվազն 2 օրինակով, որոնք ստորագրում են ժողովի նախագահը և քարտուղարը: Ժողովի նախագահը պատասխանատվություն է կրում ժողովի արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար.
2. Արձանագրության մեջ նշվում են`
    ա) ժողովի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
    բ) Ընկերության` տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի ձայների գումարային քանակը.
    գ) ժողովին մասնակցած բաժնետերերին պատկանող ձայների գումարային քանակը.
    դ) ժողովի նախագահը (նախագահությունը) և քարտուղարը (քարտուղարությունը), ժողովի օրակարգը: Արձանագրությունը պետք է պարունակի ժողովում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, ժողովի ընդունած որոշումները: Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն ծանոթանալ ժողովի արձանագրություններին: