Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 48 Ապրանքային նշանի գրանցումը. 1. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերի, ինչպես նաև 47-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապրանքային նշանը հայտում նշված բոլոր ապրանքների կամ դրանց մի մասի համար գրանցելու մասին որոշում կայացնելու դեպքում պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին՝ ծանուցագիրն ստանալու օրվանից հետո` եռամսյա ժամկետում, ապրանքային նշանի գրանցման համար օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու և վճարման անդորրագիրը ներկայացնելու անհրաժեշտության մասին. 2. Օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը նշված ժամկետում կամ օրենքով նախատեսված ավելի ուշ ժամկետում չստանալու դեպքում պետական լիազոր մարմինը հայտը համարում է հետ կանչված, ինչի մասին ծանուցում է հայտատուին կամ նրա ներկայացուցչին. 3. Օրենքով սահմանված համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրն ստանալու օրվանից հետո` 10 աշխատանքային օրվա ընթացքում, պետական լիազոր մարմինը ապրանքային նշանը հերթական համարի տակ գրանցում է պետական գրանցամատյանում: Պետական գրանցամատյան մուտքագրվում են ապրանքային նշանի պատկերը, դրա իրավատիրոջ մասին տեղեկությունները, ապրանքային նշանի առաջնության և գրանցման թվականները, այն ապրանքների և (կամ) ծառայությունների ցանկը, որոնց համար գրանցվում է ապրանքային նշանը և սույն օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սահմանված այլ տեղեկություններ. 4. Ապրանքային նշանը պետական գրանցամատյանում գրանցելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում, պետական լիազոր մարմինն ապրանքային նշանի գրանցման մասին տեղեկությունները հրապարակում է «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում։ |