FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 7

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

Օտարերկրյա ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության իրականացման թույլտվությունը.
1. Օտարերկրյա ընկերությունները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնել Կենտրոնական բանկի կողմից սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով թույլտվություն ստանալու դեպքում.
2. Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեություն իրականացնելու թույլտվություն ստանալու համար կարող են դիմել միայն օտարերկրյա իրավասու մարմնի կողմից լիցենզավորված կամ թույլտվություն ստացած կամ գրանցված օտարերկրյա ընկերությունները.
3. Օտարերկրյա ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված մասնաճյուղի (այսուհետ՝ օտարերկրյա ընկերության մասնաճյուղ) գործունեության թույլտվություն ստանալու համար օտարերկրյա ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը․ 1) մասնաճյուղի գործունեության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դիմումը.
    2) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղի գործունեություն իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը կամ դրա արձանագրությունից քաղվածք.
    3) Հայաստանի Հանրապետությունում մասնաճյուղի գործունեության թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ.
    4) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ընկերությունն ունի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն և կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
    5) սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 10-րդ կետերով սահմանված ծառայությունների մատուցման դեպքում՝ մասնաճյուղի գործարար ծրագիրը.
    6) իրավասու կառավարման մարմնի կողմից հաստատված մասնաճյուղի կանոնադրությունը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

7) մասնաճյուղի գործունեության կանոնների նախագծերը.
    8) օտարերկրյա ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` օտարերկրյա ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիայի՝ նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն.
    9) օտարերկրյա ընկերության՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ վերջին երեք տարիների, իսկ երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում՝ իրականացրած գործունեության բոլոր հաշվետու տարիների համար կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
    10) օտարերկրյա ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը՝ օտարերկրյա ընկերության մասնաճյուղի ղեկավարներ նշանակելու մասին.
    11) ղեկավարների գրանցման համար օտարերկրյա ընկերության դիմումը և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
    12) օտարերկրյա ընկերության նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանքը.
    13) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության տարածքը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
    14) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի՝ Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին համապատասխանելու մասին հայտարարությունը.
    15) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
    16) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
4. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով կարող է սահմանել լրացուցիչ պայմաններ օտարերկրյա ընկերության մասնաճյուղերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու համար: Այդ պայմանները պետք է միևնույնը լինեն բոլոր օտարերկրյա ընկերությունների` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր մասնաճյուղերի համար:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

5. Օտարերկրյա ընկերության մասնաճյուղը կրիպտոակտիվներով լրացուցիչ (ևս մեկ կամ ավելի) ծառայություն մատուցելու թույլտվություն ստանալու համար Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ Կենտրոնական բանկ է ներկայացնում հետևյալ տեղեկությունները և փաստաթղթերը.
    1) կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու թույլտվության դիմումը.
    2) կանոնադրության մեջ, գործունեության կանոններում և գործարար ծրագրում կատարված փոփոխությունները.
    3) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ.
6. Օտարերկրյա ընկերության` Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվներով ծառայությունների հետ կապված ներկայացուցչության (այսուհետ՝ օտարերկրյա ընկերության ներկայացուցչություն) գործունեության թույլտվություն ստանալու համար օտարերկրյա ընկերությունը Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով ու բովանդակությամբ ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
    1) ներկայացուցչության գործունեության թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դիմումը.
    2) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության գործունեություն իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա ընկերության իրավասու կառավարման մարմնի որոշումը.
    3) Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության գործունեության թույլտվություն տալու կամ չառարկելու մասին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշումը կամ այլ փաստաթուղթ.
    4) համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված տեղեկանքն այն մասին, որ օտարերկրյա ընկերությունն ունի կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման թույլտվություն և կրիպտոակտիվներով ծառայություններ է մատուցում տվյալ պետության օրենսդրության համաձայն.
    5) իրավասու կառավարման մարմնի կողմից հաստատված ներկայացուցչության կանոնադրությունը.
    6) օտարերկրյա ընկերության գրանցման երկրի օրենսդրության համաձայն` օտարերկրյա ընկերության գրանցման վկայականի, կանոնադրության կամ այլ հիմնադիր փաստաթղթերի և կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման լիցենզիայի՝ նոտարական կարգով վավերացված պատճենները՝ հայերեն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

7) օտարերկրյա ընկերության՝ ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան՝ վերջին երեք տարիների, իսկ երեք տարուց պակաս գործունեություն իրականացրած լինելու դեպքում՝ իրականացրած գործունեության բոլոր հաշվետու տարիների համար կազմված ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ անկախ աուդիտորական եզրակացությունները.
    8) օտարերկրյա ընկերության նշանակալից մասնակցություն ունեցող անձանց վերաբերյալ տեղեկանք.
    9) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման անդորրագիրը.
    10) Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ փաստաթղթեր.
7. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանում է սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերի և տեղեկությունների բովանդակության նկատմամբ մանրամասն պահանջներ.
8. Կենտրոնական բանկի խորհուրդն իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում կարող է սահմանել սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված որոշ փաստաթղթերի ներկայացման բացառություններ, եթե նման փաստաթղթերի կամ տեղեկությունների ներկայացման հնարավորությունը սահմանափակված է տվյալ երկրի օրենսդրությամբ, կամ դրանք կիրառելի չեն տվյալ անձի նկատմամբ.
9. Եթե սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված տեղեկությունները ներկայացվել են թերի կամ ոչ ամբողջական, ապա Կենտրոնական բանկը պահանջում է վերացնել տվյալ տեղեկությունների թերությունները։ Եթե դիմումը քննելու ընթացքում դիմումով և դրան կից ներկայացված փաստաթղթերով պահանջվող տեղեկություններում տեղի են ունեցել փոփոխություններ, ապա դիմում ներկայացրած անձը պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները: Սույն մասով սահմանված դեպքերում դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկի ստանալու պահից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

10. Կենտրոնական բանկը կարող է նաև պահանջել լրացուցիչ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են սույն հոդվածի 3-րդ, 5-րդ և 6-րդ մասերում նշված տեղեկությունների հավաստիությունը գնահատելու համար: Կենտրոնական բանկի՝ սույն մասով սահմանված պահանջի դեպքում դիմորդը պարտավոր է լրացուցիչ տեղեկությունները հնարավորինս սեղմ ժամկետում ներկայացնել Կենտրոնական բանկ։ Սույն մասով սահմանված դեպքում գրանցման դիմումի քննության՝ սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված երկամսյա ժամկետը կարող է կասեցվել սույն օրենքի 92-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետով.
11. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվության կամ մասնաճյուղի կողմից կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայության մատուցման թույլտվության մասին, եթե ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները համապատասխանում են սույն օրենքին, այլ օրենքների և իրավական ակտերի, և առկա չեն օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվության` սույն օրենքով սահմանված մերժման հիմքերը.
12. Կենտրոնական բանկը օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվություն է տրամադրում կամ մերժում է մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը օտարերկրյա ընկերության կողմից դիմումը ներկայացնելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում: Սույն կետում նշված որոշումների հետ միաժամանակ որոշում է ընդունվում նաև դիմորդի ղեկավարների, ինչպես նաև օրենքով կամ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած նորմատիվ իրավական ակտերով այլ գրանցվող փոփոխությունների (առկայության դեպքում) վերաբերյալ.
13. Կենտրոնական բանկը պարտավոր է օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կամ ներկայացուցչության գործունեության թույլտվություն տրամադրելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, թույլտվություն տրամադրելու վերաբերյալ վկայականը հանձնել օտարերկրյա ընկերությանը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

14. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ընկերության մասնաճյուղի գործունեության թույլտվության կամ կրիպտոակտիվներով լրացուցիչ ծառայություն մատուցելու թույլտվության դիմումը, եթե՝
    1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    2) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի ղեկավարները չեն բավարարում սույն օրենքով սահմանված պահանջները․ 3) ներկայացված կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    4) ներկայացված գործունեության կանոնները չեն համապատասխանում սույն օրենքով և Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    5) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով գործարար ծրագիրն անիրատեսական է, կամ, գործելով գործարար ծրագրին համապատասխան, օտարերկրյա ընկերության մասնաճյուղը չի կարող բնականոն մատուցել կրիպտոակտիվներով ծառայություններ կամ կարող է խաթարել կրիպտոակտիվների շուկայի անաղարտությունը կամ ֆինանսական կայունությունը.
    6) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով օտարերկրյա ընկերության նշանակալից մասնակիցների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց գործունեությունը, ֆինանսական վիճակը, բացասական հեղինակությունը կամ ֆինանսական կամ կրիպտոակտիվների ոլորտում փորձառության բացակայությունը կարող են վտանգել հաճախորդների շահերը կամ իրավունքները կամ խոչընդոտել օտարերկրյա ընկերության մասնաճյուղի կողմից կրիպտոակտիվներով ծառայությունների բնականոն մատուցումը կամ Կենտրոնական բանկի կողմից պատշաճ վերահսկողության իրականացումը․ 7) տվյալ պետությունը (այդ թվում՝ պետության օրենսդրությունը) Կենտրոնական բանկին հնարավորություն չի ընձեռում վերստուգելու կամ օրենքով սահմանված կարգով վերահսկողություն իրականացնելու օտարերկրյա ընկերության մասնաճյուղի նկատմամբ.
    8) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ծրագրվում է շրջանառել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցներ․
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  22

9) օտարերկրյա ընկերության մասնաճյուղի տարածքը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    10) օտարերկրյա ընկերությունը չի համապատասխանում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված՝ տեղեկատվական անվտանգության ապահովման չափանիշներին.
    11) օտարերկրյա ընկերությունը կամ օտարերկրյա ընկերության մասնաճյուղը չի բավարարում սույն օրենքով և այլ իրավական ակտերով կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման համար սահմանված այլ պահանջները.
15. Կենտրոնական բանկը կարող է մերժել օտարերկրյա ընկերության ներկայացուցչության գործունեության թույլտվության տրամադրումը, եթե՝
    1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում սույն օրենքին, դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերին, ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր, կամ ներկայացված փաստաթղթերում արտացոլվել են ոչ արժանահավատ տեղեկություններ.
    2) օտարերկրյա ընկերության ներկայացուցչության կանոնադրությունը հակասում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին.
    3) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով ծրագրվում է օժանդակել հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցների շրջանառությանը: