Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 ՊԱԼԱՏՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ. 1. Պալատները` ա) պետական և ոչ պետական մարմիններում, հիմնարկներում և կազմակերպություններում ներկայացնում և պաշտպանում են իրենց անդամների օրինական շահերը. բ) վարում են Հայաստանի Հանրապետության այն առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ոչ պետական գրանցամատյանը, որոնց ֆինանսատնտեսական վիճակը վկայում է հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում ձեռնարկատիրական գործունեության տեսանկյունից որպես գործընկեր նրանց վստահելիության և բարեհուսության մասին. գ) հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի դիմումի հիման վրա անցկացնում են ապրանքների անկախ փորձաքննություն, դրանց որակի, քանակի և կոմպլեկտայնության վերահսկողություն և ստուգում ու օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրա արժանահավատության համար. դ) աջակցություն են ցույց տալիս հայրենական և օտարերկրյա առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին գյուտերի, արդյունաբերական դիզայնների, նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման վայրերի անվանումների գրանցման, ինչպես նաև ցուցահանդեսներին մասնակցելու գործում. ե) մշակում են գործարար ծրագրեր. զ) ստեղծում են տեղեկատվության ապահովման տվյալների բանկ. է) կազմակերպում և մասնակցում են ցուցահանդեսներին և տոնավաճառներին Հայաստանում և արտասահմանում. ը) օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնում և հրատարակում են թերթեր, ամսագրեր և այլ տպագիր նյութեր. թ) աջակցում են իրենց անդամների կողմից արտադրված ապրանքների և ծառայությունների արտահանման, օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության ձևավորմանը և ամրապնդմանը. ժ) տնտեսական վեճեր լուծելու համար իրենց կից ստեղծում են արբիտրաժային հաստատություն. 2. ԱԱՊ-ները կարող են ՀՀ ԱԱՊ-ի միջոցով մասնակցել ձեռնարկատիրական գործունեությունը կարգավորող օրենքների և իրավական այլ ակտերի նախագծերի մշակմանը: |