Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ article 4 Կամավոր վերադարձը. 1. Կամավոր վերադարձը ապաստան հայցողի կամ փախստականի վերադարձն է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր, որն իրականացվում է Միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) աջակցությամբ՝ սույն օրենքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով. 2. Կամավորության սկզբունքը պետք է հարգվի ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող իրավասու բոլոր մարմինների կողմից, և դա նշանակում է, որ ապաստան հայցողը կամ փախստականը` 1) տեղեկացված է իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկրի իրավիճակի մասին և ի վիճակի է ընդունել իր վերադարձի մասին գիտակցված որոշում. 2) մինչև իր ապաստանի հայցի վերաբերյալ վերջնական որոշման կայացումը կամ փախստականի ճանաչման դադարեցումը ազատ ընտրություն է կատարել իր քաղաքացիության կամ նախկին մշտական բնակության երկիր վերադառնալու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու միջև. 3. Ապաստանի և փախստականի հարցերի հետ առնչություն ունեցող Հայաստանի Հանրապետության իրավասու բոլոր մարմինները իրենց իրավասությունների շրջանակներում պետք է աջակցեն փախստականի կամ ապաստան հայցողի կամավոր վերադարձին` հիմնվելով ապաստան հայցողի, փախստականի կամ Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների գծով գերագույն հանձնակատարի (այսուհետ` ՄԱԿ ՓԳՀ) գրասենյակի ներկայացրած խնդրանքի վրա: |