Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 65 Վարչական վարույթի կասեցումը և վերսկսումը. 1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթը կասեցվում է, եթե՝ 1) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև սահմանադրական, վարչական, քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործով կամ քրեական դատավարության կարգով քննվող վարույթով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը. 2) անհնարին է տվյալ վարույթի արդյունքում որոշման ընդունումը մինչև այլ վարչական վարույթով որոշում կայացնելը. 3) գործում է անհաղթահարելի ուժ կամ այլ հանգամանք, որը ժամանակավորապես խոչընդոտում է վարույթի ընթացքը. 4) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր. 2. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը կարող է կասեցվել, եթե՝ 1) չեն ներկայացվել պահանջված փաստաթղթերը, նյութերը կամ այլ տեղեկատվություն կամ ներկայացվել են ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ. 2) նշանակվել է փորձաքննություն. 3) առկա են օրենքով նախատեսված այլ հիմքեր. 3. Վարույթը կասեցվում է մինչև այն կասեցնելու հիմք հանդիսացած հանգամանքների վերանալը կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալը։ Դրանք վերանալուց կամ վարույթի կարճման հիմքի ի հայտ գալուց կամ առաջանալուց հետո Հանձնաժողովի որոշմամբ վարչական վարույթը վերսկսվում է. 4. Վարույթի կասեցման ընթացքում Հանձնաժողովը կարող է կատարել կասեցման հիմքերի վերացումը պարզելուն ուղղված և վարույթի՝ ըստ էության քննությանը չուղղված այլ գործողություններ. 5. Վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կասեցվում է վարույթի կասեցման ժամանակահատվածով: |