FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  28

Խորհրդի լիազորությունները.
1. Խորհուրդը՝
    1) հաստատում է Ազգային ժողովի հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը.
    2) սահմանում է Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը.
    3) սահմանում է մշտական և ժամանակավոր հանձնաժողովների հերթական նիստերի գումարման օրերի ժամկետացանկը.
    4) կարող է ընդունել Ազգային ժողովի հերթական նիստում հարցի քննարկման տևողությունը մեկից մինչև վեց ժամ սահմանելու մասին որոշում.
    5) կարող է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել հերթական նիստերի ընթացքում լրացուցիչ նիստ անցկացնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ.
    6) Սահմանադրության 168-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով դիմում է Սահմանադրական դատարան.
    7) սահմանում է Ազգային ժողովի հանձնաժողովների օրինակելի աշխատակարգերը.
    8) հաստատում է Աշխատակազմի կառուցվածքը և կանոնադրությունը.
    9) իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ հաստատում է Բյուջետային գրասենյակի աշխատակարգը, փորձագետների պաշտոնավարման պայմանների, ընտրության (նշանակման), ինչպես նաև Բյուջետային գրասենյակի փորձագետներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգերը.
    10) հաստատում է Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման, ինչպես նաև Ազգային ժողովի նստավայրում մամուլի ասուլիսների, ճեպազրույցների անցկացման կարգերը.
    11) հաստատում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերի նկարագրությունը և պարգևատրման կարգը.
    12) հաստատում է «Ազգային ժողովի պատգամավոր» կրծքանշանի նկարագրությունը.
    13) հաստատում է մշտական հանձնաժողովներում և դրանց համատեղ նիստերում պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման և Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը.
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  28

14) հաստատում է մշտական հանձնաժողովներում բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումների անցկացման ժամկետացանկը.
    15) համաձայնություն է տալիս միջխորհրդարանական համաձայնագիր ստորագրելու համար.
    16) հաստատում է միջազգային խորհրդարանական կազմակերպություններում, միջխորհրդարանական հանձնաժողովներում Ազգային ժողովի պատվիրակությունների կազմերը, դրանց կազմավորման և գործունեության կարգերը.
    17) ստեղծում և լուծարում է Ազգային ժողովի բարեկամական խմբեր, ինչպես նաև հաստատում է դրանց կազմերը և գործունեության կարգերը.
    18) սահմանում է Կանոնակարգի 40-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերում նախատեսված նիստերի, ինչպես նաև «Խորհրդարանական շաբաթ» հեռուստահաղորդաշարի հեռարձակման համար մրցույթի պայմանները.
    19) Կանոնակարգի 146-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դեպքում նշանակում է ինքնավար մարմնի անդամի պաշտոնում թեկնածուների ընտրության համար ձևավորվող մրցութային խորհրդի անդամ.
    20) Կանոնակարգի 8-րդ հոդվածի 1-ին մասի 9.3-րդ կետով նախատեսված դեպքում Ազգային ժողովի խմբակցությունները Մրցութային խորհրդի անդամի թեկնածու առաջադրելուց հետո՝ յոթնօրյա ժամկետում, նշանակում են Մրցութային խորհրդի անդամ՝ Ազգային ժողովի խմբակցությունների առաջադրած թեկնածուների կազմից: